Դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություն. Վարդան Ոսկանյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
Դիտել նաև
Ո՞վ է Թուրքիայի համար ավելի գերադասելի. Թրա՞մփը, թե՞ Հարրիսը. Մեկնաբանում են թուրք վերլուծաբանները
Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում
Թուրքիան Ղարաբաղում աջակցել է Ադրբեջանին անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով
Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան
«Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է». Էրդողան
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում։
Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։
Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է։