Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։

Հիմնական մրցանակից բացի, Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել 2024թ․ «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար»  անվանակարգերում։ Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում են բանկերի գործունեությունը, թվային լուծումները, ռազմավարական նախաձեռնությունները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումներն ավելի քան 100 երկրում:

Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը, ինչը թույլ է տվել գրանցել 46 մլրդ ՀՀ դրամի աննախադեպ զուտ շահույթ և 10-րդ տարին անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի վարկավորման շուկայում՝ ապահովելով շուկայի շուրջ 20% մասնաբաժին։ 

Ամերիաբանկին շնորհելով «Լավագույն թվային բանկը» մրցանակը՝ ժյուրին բարձր է գնահատել Ամերիաբանկի թվային ուղիների և լուծումների կատարելագործումը, այդ թվում` նոր հաճախորդների ներգրավման լիովին ավտոմատացված գործընթացը, MyAmeria հավելվածի ակտիվ օգտատերերի տպավորիչ աճը և գործարքների ծավալը, ինչպես նաև MyInvest ներդրումային առցանց հարթակը: Euromoney-ի խմբագիրները նշել են, որ հաշվետու ժամանակաշրջանում Ամերիաբանկի թվային ուղիները զգալի աճ են գրանցել՝ ապահովելով մասնաճյուղային ցանցից դուրս կատարված գործարքների 98% ցուցանիշ։

Շնորհելով «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» մրցանակը՝ ժյուրին ընդգծել է Ամերիաբանկի դերը փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գործում: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 224 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33,4%-ով։ Ժամանակակից սքորինգային համակարգի վրա հիմնված առցանց բիզնես հարթակը, ինչպես նաև հիփոթեքային և ավտովարկավորման նորարարական էկոհամակարգերը հաճախորդների համար ապահովել են ամբողջությամբ թվային փորձառություն՝ նշված ոլորտներից յուրաքանչյուրում գրանցելով զգալի աճ և վարկային կայուն պորտֆել:

«Մեզ համար պատիվ է ստանալ այս մրցանակները, որոնք արտացոլում են Euromoney-ի ժյուրիի գնահատականը մեր աշխատանքին և ձեռքբերումներին։ Թվային լուծումների կատարելագործումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն ներդրումներ ենք կատարել և զարգացել ենք նշված ոլորտներում: Այս արդյունքները մենք ապահովել ենք մեր հաճախորդների և գործընկերների շնորհիվ, և մեր հաջողության հիմքում նրանց վստահությունն ու հավատն են առ այն, որ մենք կարող ենք մատուցել լավագույն ֆինանսական ծառայությունները Հայաստանում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan