Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը
13
Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս Անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ» Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք». Գառնիկ Դանիելյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հիմա ո՞վ ա համբալը․ «Կարճ ասած» Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը Իշխանությունը վերացնում է Արցախ հասկացությունը, որ մարդիկ վերադառնալու հույս չփայփայեն. քաղաքագետ Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրեցիները շարունակում են ակտիվորեն միանալ ստորագրահավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) «Կառավարությունը ստիպված գնալու է զիջումների». Նաիրի Հոխիկյան

«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները: ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկացած պահի անդրադառնալ Արցախյան հիմնահարցին:

Այսօր այն սառեցվել է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ունեցած խորը հակադրությունների արդյունքում: Սակայն չի բացառվում, որ օրինակ, Թրամփի վերընտրությամբ այն վերագործարկվի և կրկին ստանձնի իր դերակատարումը: Բացի Ադրբեջանից, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: ԵԱՀԿ ՄԽ կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավա-քաղաքական պայմաններ, որի պարագայում հնարավոր լինի ապահովել Արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը:

Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնության, հետևաբար Ալիևի հնչեցրած հերթական պահանջը, Հայաստանի թուլացած ու անկարող վիճակից առավելագույնը քամելու և արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակ ունի: Ալիևը հասկանում է, որ որոշ ժամանակ հետո, հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ: Ուստի պահանջում է նաև Հայաստանի սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն, որը կզրկի ՀՀ հաջորդ իշխանություններին և հայ ժողովրդին՝ արցախյան հիմնախնդրին անդրադառնալու, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու իրավա-քաղաքական հիմքերից: Սովետական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջով, Ալիևը փորձում է նախապես կանխել կամ առնվազն հակակշռել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավոր միջազգային պահանջները: Գլոբալ կոմունիկացիաները բացվելուց հետո, տարիներ անց Հայաստանը կարող է լավ դիրքեր ստանալ տարածաշրջանում և կրկին գործոն դառնալ: Այն չեզոքացնելու ճանապարհներից մեկն էլ ադրբեջանցիներին կրկին Հայաստան վերադարձնելն է:

Նրանց միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իրականացնել հստակ մշակված դեմոգրաֆիական քաղաքականություն, տնտեսական ազդեցության լծակների ձեռքբերում, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա զգալի ազդեցության: Ի տարբերություն մեզ՝ թուրքական քաղաքականությունը հեռատես է և երբեք չի դադարում պայքարը հայկական գործոնը Հարավային Կովկասից վերացնելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ակնառու էր նույնիսկ սովետական տարիներին հայաթափվող Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում և սովետական Ադրբեջանի այլ հայաշատ շրջաններում: Ալիևն ամեն կերպ պայքարում է Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ինքնիշխան և զարգացող Հայաստանի Հանրապետության դեմ: Նա ցանկանում է Նիկոլ Փաշինյանի միջոցով և նրան օգտագործելով՝ մինչև վերջին շապիկը հանել Հայաստանի վրայից և մեր ժողովրդին դարձնել թուրքական գործոնից կախյալ շարքային սպառողական հասարակություն՝ զուրկ սեփական ինքնությունից ու ազգային նկարագրից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan