Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ
20
ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Իսակովի պողոտայում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ

Շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Հայաստանում կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, որոնցում ներգրավված կլինեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժություններ՝ ու՞մ դեմ

Զորավարժությունների մասին առաջին իսկ լուրից սկսած գործի դրվեցին Արևմուտքի քարոզչական բոլոր գործիքները։ Պատերազմից հետո ծանր վիճակում հայտնված հայկական բանակին գրեթե ոչնչով չօգնող այդ զորավարժությունները ներկայացվում էին որպես հայ-ամերիկան ռազմավարական հարաբերությունների նախանշան։ Զորավարժությունները, ըստ որոշ քարոզիչների, զսպելու են աշնանը պատերազմի պատրաստվող Ադրբեջանին։

Արդեն բուն զորավարժություններին առնչվող լուսանկարների տարածումից հետո պարզ դարձավ, որ այն ամենևին էլ Ադրբեջանին զսպելու նպատակով չէ, որ իրականացվում է։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ հայկական բանակի ստորաբաժանումներին սովորեցնում են մահակներով և վահաններով ճնշել պայմանական հակառակորդին։ Իսկ զորավարժությունների՝ հրազենի գործադրմամբ հատվածներն ավելի շուտ հակաահաբեկչական գործողությունների տպավորություն էին թողնում։

Ակնհայտ է, որ մահակներով ու վահաններով հայկական բանակը դժվար թե կարողանա պայքարել Ադրբեջանի բանակի դեմ։ Մահակն ու վահանը սովորաբար առաջնագծում պետք չեն գալիս։ Ամերիկյան քավորությամբ իրականացվող այս զորավարժությունները, ըստ ամենայնի, ավելի շուտ ուղղված են լինելու ԱՄՆ պատվերով Փաշինյանի կյանքի կոչած՝ հայ ժողովրդի դժգոհությունը ճնշելուն։ Ահա այստեղ արդեն հասկանալի է, թե ինչի համար են մահակներն ու վահանները։

400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի

Հատկապես պատերազմից հետո հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները ցույց են տալիս, որ իրենց ծրագրերի համար վտանգավոր չէ Ադրբեջանը։ Եվ հենց սա է պատճառը, որ իրենք սահմանային անվտանգության ապահովման համար զրոյական միջոցներ են տրամադրում Հայաստանին, իսկ ներքին անվտանգության ապահովման կամ, ավելի շուտ, իրենց դրածո Նիկոլ Փաշինյանի իշխանության ապահովման համար պատերազմից հետո գրեթե կես միլիարդ դոլար գումար են ծախսել։

Միայն մի քանի թիվը բավական է հասկանալու համար, թե որոնք են հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները։

Եվրոպական միությունը տարեկան 65 մլն եվրո գումար է դրամաշնորհների տեսքով ծախսում Հայաստանում, որը հիմնականում տրամադրվում է ՀԿ սեկտորին, հիմնադրամներին և իրենց հետ փոխկապակցված ՓՄՁ-ներին։ Այսինքն, պատերազմից հետո ԵՄ-ն իր տեղական գործիք-գործիչների գործունեության վրա ծախսել է 260 մլն դոլար, գրեթե այնքան, որքան խոստացան տրամադրել ԱՄՆ-ն և ԵՄ-ն միասին (275 մլն դոլար), եթե Հայաստանը շարունակի վարել հակառուսական քաղաքականություն։

ԱՄՆ-ն ևս մեծ գումարներ է ծախսում այսպես կոչված քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, իրենց մոտ կանգնած ՓՄՁ-ների ֆինանսավորման համար։ Խոսքը տարեկան գրեթե 30 մլն դոլարի մասին է։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն միասին ահռելի միջոցներ են ծախսել և ծախսում Ոստիկանության պարեկային ծառայության հիմնադրման համար։ Խոսքն առնվազն 30 մլն դոլարի մասին է։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ոստիկանության պարեկային ծառայությանը նաև նյութատեխնիկական աջակցություն են տրամադրում։ ԵՄ-ն, օրինակ, 2023 թվականին 75 «Շկոդա» մակնիշի մեքենա է նվիրել պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ամենագնացներ։ Ոստիկանության նշված ստորաբաժանման ստեղծման մասով հավաքական Արևմուտքի էական դերակատարումը նշմարվեց նաև նրանով, որ իրենք այդ գործընթացում ունեին սեփական ներկայացուցչին՝ Դանիել Իոաննիսյանին։

Ընդհանուր առմամբ ԵՄ-ն և ԱՄՆ-ն միասին, պատերազմից հետո քարոզչական գործիքների ստեղծման, պահպանման, «քաղաքացիական հասարակության» ֆինանսավորման, իրենց լոյալ բիզնեսների ֆինանսավորման և ոստիկանության վրա ծախսել են ավելի քան 400 միլիոն դոլար։

Այս ահռելի միջոցների ֆոնին միայն վերջերս ԵՄ-ն որոշեց 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որով, սակայն, էլի հնարավոր չի լինի զենք-զինամթերք ձեռք բերել։ Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել 1 գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Այս ամենից ելնելով, վստահ կարելի է գալ համոզման, որ հավաքական Արևմուտքի համար առաջնահերթություն է Հայաստանի հասարակությանը վերասկողության տակ պահելը (այստեղ պետք են գալու ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները), իսկ դրա անհնարինության դեպքում հասարակությանը ճնշելը (այս դեպքում պետք են գալու ոստիկանական ուժերը, ինչպես նաև հայ-ամերիկյան զորավարժության ընթացքում քաղաքացիներին մահակներով ծեծել սովորող զինվորականները)։ Իսկ Ադրբեջանը իրենց գծած ծրագրերի մասով վտանգ չի ներկայացնում, ավելին՝ այդ ծրագրի մաս է կազմում։

«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan