Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ

Շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Հայաստանում կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, որոնցում ներգրավված կլինեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժություններ՝ ու՞մ դեմ

Զորավարժությունների մասին առաջին իսկ լուրից սկսած գործի դրվեցին Արևմուտքի քարոզչական բոլոր գործիքները։ Պատերազմից հետո ծանր վիճակում հայտնված հայկական բանակին գրեթե ոչնչով չօգնող այդ զորավարժությունները ներկայացվում էին որպես հայ-ամերիկան ռազմավարական հարաբերությունների նախանշան։ Զորավարժությունները, ըստ որոշ քարոզիչների, զսպելու են աշնանը պատերազմի պատրաստվող Ադրբեջանին։

Արդեն բուն զորավարժություններին առնչվող լուսանկարների տարածումից հետո պարզ դարձավ, որ այն ամենևին էլ Ադրբեջանին զսպելու նպատակով չէ, որ իրականացվում է։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ հայկական բանակի ստորաբաժանումներին սովորեցնում են մահակներով և վահաններով ճնշել պայմանական հակառակորդին։ Իսկ զորավարժությունների՝ հրազենի գործադրմամբ հատվածներն ավելի շուտ հակաահաբեկչական գործողությունների տպավորություն էին թողնում։

Ակնհայտ է, որ մահակներով ու վահաններով հայկական բանակը դժվար թե կարողանա պայքարել Ադրբեջանի բանակի դեմ։ Մահակն ու վահանը սովորաբար առաջնագծում պետք չեն գալիս։ Ամերիկյան քավորությամբ իրականացվող այս զորավարժությունները, ըստ ամենայնի, ավելի շուտ ուղղված են լինելու ԱՄՆ պատվերով Փաշինյանի կյանքի կոչած՝ հայ ժողովրդի դժգոհությունը ճնշելուն։ Ահա այստեղ արդեն հասկանալի է, թե ինչի համար են մահակներն ու վահանները։

400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի

Հատկապես պատերազմից հետո հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները ցույց են տալիս, որ իրենց ծրագրերի համար վտանգավոր չէ Ադրբեջանը։ Եվ հենց սա է պատճառը, որ իրենք սահմանային անվտանգության ապահովման համար զրոյական միջոցներ են տրամադրում Հայաստանին, իսկ ներքին անվտանգության ապահովման կամ, ավելի շուտ, իրենց դրածո Նիկոլ Փաշինյանի իշխանության ապահովման համար պատերազմից հետո գրեթե կես միլիարդ դոլար գումար են ծախսել։

Միայն մի քանի թիվը բավական է հասկանալու համար, թե որոնք են հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները։

Եվրոպական միությունը տարեկան 65 մլն եվրո գումար է դրամաշնորհների տեսքով ծախսում Հայաստանում, որը հիմնականում տրամադրվում է ՀԿ սեկտորին, հիմնադրամներին և իրենց հետ փոխկապակցված ՓՄՁ-ներին։ Այսինքն, պատերազմից հետո ԵՄ-ն իր տեղական գործիք-գործիչների գործունեության վրա ծախսել է 260 մլն դոլար, գրեթե այնքան, որքան խոստացան տրամադրել ԱՄՆ-ն և ԵՄ-ն միասին (275 մլն դոլար), եթե Հայաստանը շարունակի վարել հակառուսական քաղաքականություն։

ԱՄՆ-ն ևս մեծ գումարներ է ծախսում այսպես կոչված քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, իրենց մոտ կանգնած ՓՄՁ-ների ֆինանսավորման համար։ Խոսքը տարեկան գրեթե 30 մլն դոլարի մասին է։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն միասին ահռելի միջոցներ են ծախսել և ծախսում Ոստիկանության պարեկային ծառայության հիմնադրման համար։ Խոսքն առնվազն 30 մլն դոլարի մասին է։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ոստիկանության պարեկային ծառայությանը նաև նյութատեխնիկական աջակցություն են տրամադրում։ ԵՄ-ն, օրինակ, 2023 թվականին 75 «Շկոդա» մակնիշի մեքենա է նվիրել պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ամենագնացներ։ Ոստիկանության նշված ստորաբաժանման ստեղծման մասով հավաքական Արևմուտքի էական դերակատարումը նշմարվեց նաև նրանով, որ իրենք այդ գործընթացում ունեին սեփական ներկայացուցչին՝ Դանիել Իոաննիսյանին։

Ընդհանուր առմամբ ԵՄ-ն և ԱՄՆ-ն միասին, պատերազմից հետո քարոզչական գործիքների ստեղծման, պահպանման, «քաղաքացիական հասարակության» ֆինանսավորման, իրենց լոյալ բիզնեսների ֆինանսավորման և ոստիկանության վրա ծախսել են ավելի քան 400 միլիոն դոլար։

Այս ահռելի միջոցների ֆոնին միայն վերջերս ԵՄ-ն որոշեց 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որով, սակայն, էլի հնարավոր չի լինի զենք-զինամթերք ձեռք բերել։ Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել 1 գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Այս ամենից ելնելով, վստահ կարելի է գալ համոզման, որ հավաքական Արևմուտքի համար առաջնահերթություն է Հայաստանի հասարակությանը վերասկողության տակ պահելը (այստեղ պետք են գալու ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները), իսկ դրա անհնարինության դեպքում հասարակությանը ճնշելը (այս դեպքում պետք են գալու ոստիկանական ուժերը, ինչպես նաև հայ-ամերիկյան զորավարժության ընթացքում քաղաքացիներին մահակներով ծեծել սովորող զինվորականները)։ Իսկ Ադրբեջանը իրենց գծած ծրագրերի մասով վտանգ չի ներկայացնում, ավելին՝ այդ ծրագրի մաս է կազմում։

«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan