Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ
20
«Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ Որ Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում (տեսանյութ) «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «Россия 1» հեռուստաալիքին (տեսանյութ) Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար) Պատերազմ Արցախում
«Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած» Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան «Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ «Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Արցախի Հանրապետությունը լքվեց եւ դավաճանվեց ՔՊ-ական իշխանության կողմից. Արթուր Խաչատրյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին «Մուտիտներ եւ Կռուտիտներ» Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ «Ընտրություներն Ադրբեջանում, Բայդենի վերջին դերը...» և այլն. DW-ի «Արգելոց» շարքի անդրադարձը Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում․ ԱԳՆ Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան Հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև կապը խզված է. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ալիևը պատմել է, թե ինչ «դժվար փոխզիջումներ» են սպասվում Հայաստանին (տեսանյութ)

Ե՞րբ ադրբեջանցիներին կտեսնենք Երևանում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հիշում եք, թե ինչպես վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց, որ «վերջնական համաձայնության հասնելու համար Երևանն ու Բաքուն ստիպված են լինելու կատարել բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ»։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնություններն ու հասնել համաձայնության», — ասել է Միլլերը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև երկրի կառավարությունը չի ասել իր քաղաքացիներին, իր ընտրողներին, թե ինչպիսի «դժվար փոխզիջումներ են» սպասվում Հայաստանին և նրա ժողովրդին։ Հայկական պետական ինստիտուտների փոխարեն դա արեց Իլհամը։

Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած հերթական միջազգային համաժողովում, բարձրացրել է Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող մի քանի կարևոր թեմաներ։ Ալիևի խոսքերից պարզ է դարձել, որ «բարդ փոխզիջում» է համարվում ՀՀ գործող Սահմանադրությունից և Անկախության հռչակագրից հրաժարվելը, հայկական բանակին անհրաժեշտ զենք գնելու փորձերից հրաժարվելը, ինչպես նաև Հայաստանը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ադրբեջանցիներով բնակեցնելը: Միևնույն ժամանակ, խոսելով այս պահանջի մասին, Ալիևը կրկին օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բաքուն տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ և ծրագրում է ժամանակակից ՀՀ-ի տարածքների հաշվին ստեղծել խամաճիկ պետություն: Ալիևը ցանկանում է Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին ստեղծել սեփական «Հյուսիսային Կիպրոսը»:

ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԳՆ-ն և ՀՀ ԱԺ-ն շարունակում են լռել Ալիևի վերոնշյալ հայտարարությունների առնչությամբ։ Դե, եթե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է, նա հեծանիվ է վարում Բեռլինում և Լոնդոնում և չի արձագանքել նույնիսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով օրեր առաջ ուղղակիորեն պահանջում էր «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը, ապա ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն լռում Ալիևի հայտարարությունների մասին, ինչո՞ւ է լռում Արարատ Միրզոյանը։

Եվ դա չնայած այն հանգամանքին, որ նա ժամանակ է գտնում ողջունելու ԵՄ որոշումը՝ Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնել ռազմական վրաններ գնելու համար։ Պաշտոնական Երևանը չի արձագանքում, քանի որ փակ դռների հետևում արդեն խոստացել է գնալ այս «դժվար փոխզիջումների»։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ է մտածում հայ հասարակությունը պաշտոնական Երևանի լռության մասին։ Այսօրվա ցանկացած սոցիալական հարցում ցույց է տալիս, որ երկրի բնակչության մինչև 70 տոկոսը «դուրս է եկել չաթից» և չի զբաղվում քաղաքականությամբ: Ակնհայտ է, սակայն, որ եթե իրավիճակը չփոխվի, և Շուշիում Ալիևի հնչեցրած պահանջներից մեկն իրականացվի և հարյուր հազարավոր ադրբեջանցիներ հայտնվեն Հայաստանում, ապա ոչ միայն Կիրանցի երեխան չի կարողանա հանգիստ գնալ դպրոցը, այլ նաև Երևանում ապրող երեխան չի կարողանա իրեն ապահով զգալ:

Ադրբեջանցիները Երևանում կանեն այն, ինչ արեցին Լաչինի միջանցքում, երբ ղարաբաղցի երեխաներով ավտոբուսից «քերեցին» Արցախի դրոշը: Թե՞ Երևանում ինչ-որ մեկը դեռ հավատում է, որ լինելով ապաքաղաքական և արտաքին սպառնալիքներին չարձագանքելով՝ կխուսափի արցախցի երեխաների ճակատագրից։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan