Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
10
Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պատերազմ Արցախում
ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ Գալստյան Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ» ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես անհանգստություն է հայտնել անհանգստություն է հայտնել Սամվել Կարապետյանի և Հայ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությամբ Շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին

Ալիևը պատմել է, թե ինչ «դժվար փոխզիջումներ» են սպասվում Հայաստանին (տեսանյութ)

Ե՞րբ ադրբեջանցիներին կտեսնենք Երևանում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հիշում եք, թե ինչպես վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց, որ «վերջնական համաձայնության հասնելու համար Երևանն ու Բաքուն ստիպված են լինելու կատարել բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ»։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնություններն ու հասնել համաձայնության», — ասել է Միլլերը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև երկրի կառավարությունը չի ասել իր քաղաքացիներին, իր ընտրողներին, թե ինչպիսի «դժվար փոխզիջումներ են» սպասվում Հայաստանին և նրա ժողովրդին։ Հայկական պետական ինստիտուտների փոխարեն դա արեց Իլհամը։

Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած հերթական միջազգային համաժողովում, բարձրացրել է Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող մի քանի կարևոր թեմաներ։ Ալիևի խոսքերից պարզ է դարձել, որ «բարդ փոխզիջում» է համարվում ՀՀ գործող Սահմանադրությունից և Անկախության հռչակագրից հրաժարվելը, հայկական բանակին անհրաժեշտ զենք գնելու փորձերից հրաժարվելը, ինչպես նաև Հայաստանը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ադրբեջանցիներով բնակեցնելը: Միևնույն ժամանակ, խոսելով այս պահանջի մասին, Ալիևը կրկին օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բաքուն տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ և ծրագրում է ժամանակակից ՀՀ-ի տարածքների հաշվին ստեղծել խամաճիկ պետություն: Ալիևը ցանկանում է Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին ստեղծել սեփական «Հյուսիսային Կիպրոսը»:

ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԳՆ-ն և ՀՀ ԱԺ-ն շարունակում են լռել Ալիևի վերոնշյալ հայտարարությունների առնչությամբ։ Դե, եթե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է, նա հեծանիվ է վարում Բեռլինում և Լոնդոնում և չի արձագանքել նույնիսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով օրեր առաջ ուղղակիորեն պահանջում էր «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը, ապա ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն լռում Ալիևի հայտարարությունների մասին, ինչո՞ւ է լռում Արարատ Միրզոյանը։

Եվ դա չնայած այն հանգամանքին, որ նա ժամանակ է գտնում ողջունելու ԵՄ որոշումը՝ Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնել ռազմական վրաններ գնելու համար։ Պաշտոնական Երևանը չի արձագանքում, քանի որ փակ դռների հետևում արդեն խոստացել է գնալ այս «դժվար փոխզիջումների»։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ է մտածում հայ հասարակությունը պաշտոնական Երևանի լռության մասին։ Այսօրվա ցանկացած սոցիալական հարցում ցույց է տալիս, որ երկրի բնակչության մինչև 70 տոկոսը «դուրս է եկել չաթից» և չի զբաղվում քաղաքականությամբ: Ակնհայտ է, սակայն, որ եթե իրավիճակը չփոխվի, և Շուշիում Ալիևի հնչեցրած պահանջներից մեկն իրականացվի և հարյուր հազարավոր ադրբեջանցիներ հայտնվեն Հայաստանում, ապա ոչ միայն Կիրանցի երեխան չի կարողանա հանգիստ գնալ դպրոցը, այլ նաև Երևանում ապրող երեխան չի կարողանա իրեն ապահով զգալ:

Ադրբեջանցիները Երևանում կանեն այն, ինչ արեցին Լաչինի միջանցքում, երբ ղարաբաղցի երեխաներով ավտոբուսից «քերեցին» Արցախի դրոշը: Թե՞ Երևանում ինչ-որ մեկը դեռ հավատում է, որ լինելով ապաքաղաքական և արտաքին սպառնալիքներին չարձագանքելով՝ կխուսափի արցախցի երեխաների ճակատագրից։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan