Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի
25
ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ) Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան Պետք է ձևավորել միասնական հակաքպական մթնոլորտ․ Փաշինյանի քաղաքականությունը դավաճանական է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին Պատերազմ Արցախում
Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները․ «Կարճ ասած» Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Եթե Փաշինյանն է հրաժարվում, ինչո՞ւ Թրամփը պետք է օգտագործի ցեղասպանություն բառը. Բենիամին Մաթևոսյան Ցանկության դեպքում էլ Փաշինյանը չի՛ կարող դերակատար լինել. Կիրո Մանոյան Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հազարավոր քաղաքացիներ կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին. Թադևոս Ավետիսյան Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը. Ժամանտու Օրսի Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը․ Հայտարարություն Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն» Լեռների օրենքով հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ․ Ստեփան Դանիելյան Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը «Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Ալիև «Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ) Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Ավտոբուսի վարորդի դանակաhարության դեպքը բացահայտվել է Փաշինյանը հպարտություն չունի, ամաչում ենք, որ թույլ ենք տվել էս ձևի կառավարիչ ունենալ․ տնտեսվարող (տեսանյութ) Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է ադրբեջանցի մրցակցին. Տեսանյութ Ռուսական ОРТ-ն անդրադարձել է «Ջահերով երթին» (տեսանյութ) Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) «Ադրբեջանական կրակահերթերն ունեն կոնկրետ թիրախավորում»․ Տիգրան Աբրահամյան Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել Վահագն Խաչատուրյանը կարող է ֆոտոսեսիա անել նաև Ֆրանցիսկոս պապի դագաղի ֆոնին

Էլի տարածքային պահանջներ ու էլի ի պատասխան՝ մարմնամարզություն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Գնալով էլ ավելի է ուրվագծվում «խաղաղության պայմանագիր» կոչվածը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է փողոցային մարզումներով, որն ավելի շատ ինքնագովազդի տպավորություն է թողնում, Ալիևը դարձյալ ու դարձյալ վերաթարմացնում է պահանջները և ինչը մտքով անցնում է, ներառում է այդ «խաղաղության պայմանագրում»։

Օկուպացրած Շուշիում համաժողով է արել ու հայտարարել, թե խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով: Ըստ նրա՝ մի քանի հարց է բաց մնում։ Հարցերից մեկը Մինսկի խմբի լուծարումն է։ Ալիևն ասում է՝ չկա հակամարտութուն, չկա Մինսկի խումբ։ Մինսկի խմբի հարցում նա ու Փաշինյանը լրիվ միակարծիք են։ Միսնսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակների մասին էր, իսկ հակամարտությունը Փաշինյան-Ալիև զույգը լուծել է Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով։

Մյուսը սահմանադրության փոփոխությունն է, որին ևս Հայաստանի իշխանությունը դեմ չէ։ Ապրիլին Ալիևը խոսեց սահմանադրության փոփոխության պարտադրանքի մասին, իսկ Փաշինյանն արդեն կազմել է խումբ, որն աշխատում է։

Ինչո՞ւ է Ալիևն ուզում, որ փոխենք սահմանադրությունը․ ասում է՝ նրանում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատամբ։ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել արդեն կես տարի՝ ամեն օր հնչող սահմանադրության փոփոխության մասին հայտարարությանը։

Բայց զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնությունները։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջ չունի Ադրբեջնի նկատմամբ, այդ թվում՝ Արցախն էլ հետ չի ուզում։ Նիկոլն ավելի հեռու է գնացել, հայտարարել է մի քանի անգամ, թե՝ Մասիս սարը մերը չէ, որ Թուրքիան հանկարծ չմտածի, թե տարածքային պահանջ ունենք։

Իսկ ի՞նչ է ասում Ալիևը՝ ի պատասխան Փաշինյանի այս նահանջի․ ասում է՝ «Հայաստանի իշխանությունը պետք է հստակ հայտարարի, թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տարածքից՝ «Արևմտյան Ադրբեջանից», վերադառնան իրենց պատմական տարածքներ»։ Իլհամ Ալիևը Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան, խոսել է ինչ-որ փախստականների մասին։ Մի քիչ էլ հլը գովում է, փշի-փշի է անում Նիկոլին՝ ժողովրդավար է, արդարություն, արդարադատություն և այլն։

Ի՞նչ է արձագանքում Հայաստանի իշխանությունը․ բացարձակ ոչ մի բան։ Կարող է՝ չլսելու է տալիս, կարող է՝ արդեն քննարկել է հարցը, սպասում է վերջում ասի։ Էն որ ԱՄՆ-ն Հայաստանից բարդ զիջում է ակնկալում, սա է՞, կարող է՞ Ադրբեջանցիներին բերում եք Ալիևի ասած 90 տոկոս տարածքում ապրելու։ Ժողովուրդ ջան, ձեր տների վրա աչք ունեն։ Արարատ Միրզոյանն արձագանքում է Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկին, շնորհավորում, բայց այս մասին ոչ մի խոսք․ ո՞ւմ համար եք ազատականացնում վիզաները, Արևմտյան Ադրբեջանի ժողովրդի՞։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այսօր անդրադարձել է Ադրբեջանի ստերին՝ հրադադարի իբր խախտման պատեղեկատվություններին ի պատասխան, բայց Ալիևի ուղիղ հայտարարությանը չեն արձագանքել։

Սա, կրկնում եմ, Հայաստանի նկատամբ տարածքային հավակնություն է, սա Հայաստանի ինքնիշխանության խախտման քայլ է։ Հասարակական-քաղաքական գործիչները վերլուծաբանները, ընդդիմութունը ինչ ասես կարող են պատասխանել Ալիևին, բայց դա հաշիվ չէ, որովհետև թիվ մեկ պատասխանողը պետք է լինի էն մարդը, որ նրա հետ բանակցում է, պայմանագիր է քննարկում։

Հիմա կա՛մ չի պատասխանում, որովհետև վախենում է, կա՛մ հետը համաձայն է, կա՛մ ստիպված է, ինչպես ծաղրանքով ասում են՝ գողացել-տարել են զենքը դրել են գլխին, կա՛մ արդեն բանակցել է։ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է կլիմայական գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենար Երևանում, բայց տեղի է ունենալու Բաքվում՝ Նիկոլի շնորհիվ։ Մի հատ ցույց կտա՞ք հրավերը, ի՞նչ է գրել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյա՞ն, թե՞ «Արևմտյան Ադրբեջանի» վարչապետ ու արտգործնախարար։

Այս ընթացքում Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, այսիքն՝ Արևմուտքը, բազմիցս հայտարարել են, թե՝ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․ սա Հայաստանի ինքնիշխանութան, խախտում է, տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն․ իսկ ի՞նչ է անում Եվրամիությունը։ Ադրբեջանի հետ կնքում է գազի արտահանման ծավալների ավելացման պայմանագրեր։ Ձեզ ասում են՝ հա կսկսենք բանակցել ինչ-որ մի փուլում, մի 10 տար հետո վիզաների ազատականացման մասին, բյյց վաղվա համար Ադրբեջանից կնքում են գազային պայմանագիր ու աչք են փակում նրա վրա, որ Հայաստանը թշնամին համարում է արևմտյան Ադրբեջան։

Ալին ասում է՝ ես հույս եմ դնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի վրա։ Ուր ենք հասել, որ Հայաստանի թշնամի երկրի ղեկավարը արդեն հմարում է, որ Փաշինյանին իրենով է արել։ Կրկնում եմ՝ ամենայն հավանականությամբ, արդեն բանակցել են, իրենց գալու մասին շատ վստահ է խոսում Ալիևը։ Ու ինչպես տեղի է ունենում ողբերգական իրադարձություններց հետո, այս անգամ էլ ադրբեջանցիներին բերելուց հետո Փաշինյանը կհայտարարի՝ իմ մեղքն է, որ դեռ 2018 թվականին չեմ ասել, որ պետք է ադրբեջանիցիները գան Հայաստանում ապրեն։

Հայաստանում մեկ այլ իշխանության պարագայում Ալիևի վրա կխնդայինք, Նիկոլի պարագայում ինքն է մեզ վրա խնդում, մենք էլ տագնապով սպասում ենք․ գիտենք, որ եթե սա մնաց Հաաստանի ղեկավար, մենք դառնալու ենք «Արևմտյան Ադրբեջանում» բակվող էթնիկ հայեր։ Ուղղակի հետաքրքիր է՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում այս հարցը քննարկել ե՞ն, որևէ անգամ պահանջել ե՞ս հրաժարում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից։ Ու հետաքրքիր է, որ եթե խաղաղության այմանագրի վերջին 10-20 տոկոսը էս սարսափելի հարցերն են, բա մնացած 80-90 տոկո՞սը ինչ է, որ արդեն համաձայնեցրել եք․ ի՞նչ եք պայմանավորվել։

Ամերիկյան կողմը սրա՞նք նկատի ուներ ցավոտ ու բարդ զիջում ասելով, գումարած Զանգեզուրի միջա՞նցքը․ թե՞ դրանք այս պահի պահանջներն են, հետո կարող է հազար ու մի բան ավելանալ։

Կարճ ասած՝ երեկ՝ հուլիսի 21-ին, նախընտրական մրցապայքարից դուրս եկավ ԱՄՆ նախագահ և նախագահի թեկնածու Ջո Բայդենը։ Չեմ հանդիպել մարդու, որ սա բացասական գնահատի։ Բայդենը և բոլորը նշում են, որ այս քայլը երկրի, ժղովրդի և կուսակցության հեղինակության համար է։ Հանուն երկրի, Ամերիկայի նման երկրի ղեկավարը հրաժարվում է մրցակցությունից։ Հայաստանի վարչապետն առնվազն 2020 թվականից գիտի, որ ինքը որպես ղեկավարը պիտանի չէ, ինքը անձամբ տեսնում է, որ մենք իր օրոք ոչ մի թիզ առաջխաղացում չենք ունեցել, այլ նահանջ, պարտություն, կորուստներ․․․ Բայց ի հեճուկս ժողովրդի, պետության, նա մնում է։ Նա զոռբայությամբ մնում է ղեկին։

Բայդենը հեռացավ հանուն պետության, Նիկոլը մնում է միայն հանուն իր անվտանգության և իր ու կուսակցականների բարեկեցության։ Բայց կարո՞ղ եք ասել մեկ որոշում, մեկ քայլ, թեկուզ փոքրիկ, որ հանուն ժղովրդի, հանուն պետության լինի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan