Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

Բայդենը հեռացավ. Հարիսը հայտարարում է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը, Օբաման լռում է. Ո՞վ է վերջապես դառնալու Թրամփի հակառակորդը

Կատարվեց այն, ինչ շատերը սպասում էին: Բայդենը,  դեմոկրատական կուսակցության վերնախավի ճնշման արդյունքում, վերջապես  որոշում կայացրեց հրաժարվել նախընտրական արշավից, հայտարարելով, որ աջակելու է Հարիսին՝ իր տեղակալին, որպեսզի նա գալիք ընտրություններում ընտրվի նախագահ:

Քանի որ Բայդենը դուրս է մնացել պայքարից, դեմոկրատները պետք է պաշտոնապես ընտրեն  իրենց նախագահի թեկնածուին  օգոստոսի 19-ին,  Չիկագոյում կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ:

Հիշեցնենք, որ Բայդենը ստացել էր  պատվիրակների ձայների 99%-ը նահանգներում և տարածքներում հունվարից հունիս անցկացված փրայմերիզներում և կոկուսներում։ Դեմոկրատական ​​կուսակցության կանոնների համաձայն՝ նրա օգտին քվեարկած պատվիրակները «արտացոլում են իրենց ընտրողների տրամադրությունները»։

Հարիսին իր «լիարժեք աջակցությունն ու հավանությունը»  տալու Բայդենի որոշումը, անկասկած, նշանակալից կլինի  համագումարի որոշման համար:

               Կարո՞ղ են ուրիշ  թեկնածուները   մարտահրավեր նետել Հարիսին

Ֆորմալ տեսանկյունից, ցանկացած մեկը կարող է փորձել մրցել Հարիսի հետ, սակայն վերջինիս առավելություններն ակներև են: Բերենք այդ  հիմնավորումներից երկուսը.

Առաջին

Քանի որ Հարիսը  աշխատում էր Բայդենի հետ, քարոզարշավի համար արդեն հավաքած գումարը հասանելի կլինի նրան և փոխնախագահի նոր թեկնածուին: Նախագահական քարոզարշավը հսկայական ծախսեր է պահանջում, և այստեղ կարևոր դեր են խաղում ֆինանսական խնդիրները։ Դեմոկրատական ​​կուսակցությունն արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել Բայդեն-Հարիս նախընտրական արշավի վրա։ Հուլիսին Բայդենը և Դեմոկրատական ​​կուսակցությունն ունեցել են 240 միլիոն դոլար՝ Թրամփի 285 միլիոն դոլարի դիմաց:

Հարիսից բացի այլ թեկնածուի ընտրությունը կարող է ավելի մեծ ծախսեր առաջացնել՝  նոր թեկնածուին ընտրողներին ներկայացնելու համար: Նման թեկնածուների թվում կարող են լինել Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Պրիցկերը և Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմերը, թեև CBS News-ը կիրակի հայտնել է, որ նրանք  չեն պատրաստվում առաջադրվել: Նրանցից ոչ մեկը չունի այն ազգային համբավը, որն ունի Հարիսը:

Երկրորդ

 Եթե դեմոկրատները մերժեն սևամորթ կնոջը, նրանք վտանգի են ենթարկում կուսակցության երկու կարևորագույն քվեարկող դաշինքներին:

Իր  թեկնածությունը հանելու որոշումը  Բայդենին  դարձրեց պատմական կերպար։

Քանի որ ամերիկյան պատմության  ընթացքում ընդամենը չորս նախագահներ էին նման ձևով վարվել:

Նրանից առաջ երեք նախագահներ պաշտոնավարել են չորս տարի և չեն ցանկացել վերընտրվել՝ Ջեյմս Փոլկը, Ջեյմս Բյուքենենը և Ռադերֆորդ Հեյսը, բայց այս ամենը եղել է 19-րդ դարում: Չորրորդը եղել է նախագ Լինդոն Ջոնսոնը, ով 1968-ին որոշեց երկրորդ ժամկետ չառաջադրել, քանի որ Վիետնամի պատերազմի դեմ բողոքի ակցիաները մեծանում էին: Ելույթ ունենալով Օվալաձև կաբինետում՝ Ջոնսոնը զարմանալի հայտարարություն է արել. «Ես դրան չեմ ձգտի և չեմ ընդունի իմ կուսակցության առաջադրումը նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար»:

Փոխարենը դեմոկրատներն առաջադրեցին, այն ժամանակ,  Ջոնսոնի փոխնախագահ Հյուբերթ Համֆրիի թեկնածությունը, որը պարտվել էր Ռիչարդ Նիքսոնին։

Ավելին, ամերիկյան պատմության ընթացքում դեռ չի եղել որևէ դեպք, երբ նախագահը հրաժարվեր մասնակցել ընտրարշավին, իսկ իրեն փոխարինողը կարողանար հասնել հաջողության:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ընտրություններից  չորս ամիս առաջ, արդեն Թրամփի հաղթանակը գրեթե ոչ ոք չի վիճարկում:

Միայն ֆորս-մաժորը կարող է փրկել դեմոկրատներին պարտությունից:

Հետաքրքիր է, որ Օբաման դեռ չի հայտարարել, որ աջակցում է Հարիսին, միաժամանակ հայտարարելով, որ օգօոստոսին դեմոկրատները կունենան «ազդեցիկ թեկնածու»:

Ո՞վ է այդ ազդեցիկ թեկնածուն, եթե նա Հարիսի մասին ոչինչ չի ասում, կամ ո՞վ կարող է երաշխիք տալ, որ մեկ այլ «փրկիչ»  կրկին չի կրակի Թրամփի վրա:

Ամերիկյան այս ընտրություններում դրված է շատ մեծ խաղադրույք, որից էլ կախված են լինելու շատերի ճակատագրերը:

Եթե այս խնդիրը պարզեցնենք, ապա կարող ենք նշել, որ այս ընտրությունները որոշելու են, թե ինչ ուղիով է զարգանալու ԱՄՆ-ն: Նա շարունակելո՞ւ է կատարել իր «համաշխարային բռնապետի» դերը, թե՞ աստիճանաբար վերածվելու է  ազգային պետության, որը փորձելու է պահպանել իր դերն ու նշանակությունը  աշխարհում:

Հենց այս ընտրությունից էլ կախված է լինելու աշխարհի ապագան, որն այսօր գրեթե հայտնվել է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:

Հայաստանն այս պարագայում հայտնվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի խաչմերուկում, որտեղ ցանկացած սխալ քայլ, կարող է մեզ հասցնել նոր աղետի:

Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ով է գտնվում այսօրվա Հայաստանի ղեկին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan