Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում
21
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Պատերազմ Արցախում
Սա է ճշմարտությունը «իրական» հորջորջվող, իբր, գաղափարախոսության մասին․ իրանագետ Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Դանիելյան «Դատավորը» այնքան վիրավորվեց «նախկին ՔՊ-ական» բնորոշումից, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից. Արթուր Սուքոյան Սրանք շուտով նաև որպես վիրավորանք են ընդունելու իրենց քպական ասելը ու դիմեն դատարան․ Նարեկ Մանթաշյան Դատավորը ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար․ «Կարճ ասած» Հիշողություն և ժխտում․ Ցեղասպանության ոգեկոչումն ու մեր ներքին սպառնալիքը. Օսկանյան Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ Ագնեսա Խամոյանը հիշեցրել է Սարգիս Պետրոսյանի ՔՊ-ական անցյալը Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով «Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է երեխաներին ճանապարհում դպրոց. Լուսանկարներ Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում Իրական Հայաստանում դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն»․ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյան (տեսանյութ) Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Դատապարտյալ է ինքնասպան եղել Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ)

Նիկոլի «պահապան հրեշտակը» հեռանում է

44–օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները սպասում էին ու ժամանակ ձգում։ Ամեն օր ավելի քան 100 զոհ էինք ունենում, բայց Նիկոլին դա չէր հետաքրքրում։ Իրեն իր աթոռն էր հետաքրքրում։

Նիկոլը մերժում էր պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահ Պուտինի բոլոր առաջարկները։ Նիկոլն ուզում էր ձգել այնքան, որ ԱՄՆ–ում իշխանության գան դեմոկրատները, նախագահ դառնա Բայդենը, որպեսզի իրեն տիրություն անող լինի։

2020–ին պատերազմը կանգնեցվեց Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ։ ՌԴ–ի կոշտ միջամտությունն այլ տարբերակ չէր թողնում կողմերին։ Արևմուտքը դժգոհ մնաց այդ ամենից, քանզի ռուսական խաղաղապահներ մտան Արցախ։ Խաղաղապահներին հեռացնելու միայն մեկ տարբերակ կար՝ Արցախի հայաթափում։ Ու հենց այդ տարբերակն էլ կիրառվեց։

Ռուսներին Արցախից հեռացնելու համար Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի միջոցով ադրբեջանական ճանաչեց Արցախըինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին, արցախահայության էթնիկ զտումներին։

Նիկոլի այս դավաճանական քայլերն ըստ արժանվույն գնահատվեցին Վաշինգտոնում և Անկարայում։ Նիկոլն իր իշխանությամբ պարտական է Բայդենին ու Էրդողանին։

ԱՄՆ–ը Նիկոլի բոլոր հնարավոր ապօրինություններն արդարացրեց, Նիկոլի՝ ոստիկանապետություն սարքելու քայլերը ողջունեց։ ԱՄՆ–ը դրա դիմաց Նիկոլից ստանում է հակառուսական քայլեր, ինչից օգտվում է Ալիևը՝ Հայաստանից տարածքներ ստանալով։ Բայց դա Բայդենին ու Նիկոլին չի հետաքրքրում։ Առաջինին հակառուսական քայլեր են պետք, ինչը Նիկոլն անում է, իսկ երկրորդին՝ աթոռն ու սեփական կաշվի փրկությունը։

Բայց ամեն ինչին կա վերջ։ Բայդենը դուրս թռավ ԱՄՆ նախագահական ընտրապայքարից։ Նրան կփոխարինի տրանսգենդերների ու լեսբուհիների մեծ պաշտպան, այլասերվածության քարոզիչ Քամալա Հարիսը։ Եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա ԱՄՆ–ում նոյեմբերին նախագահ կընտրվի Թրամփը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ–ՌԴ փոխհարաբերություններում կլինեն փոփոխություններ, որոնք կանդրադառնան նաև Հայաստանի վրա։ Նիկոլենք կզրկվեն ապօրինությունների ու դավաճանությունների տանիքից։

Բայդենի 4–ամյա պաշտոնավարումը շատ թանկ նստեց Հայաստանի ու Արցախի վրա։ Թանկ՝ բոլոր առումներով։ Նիկոլական իշխանությունը ԱՄՆ դեմոկրատների կողմից էր պահպանվում։ Բայդենն օգտագործում էր մեր տնաբույծ թրքաբոլշևիկներին՝ հանուն աշխարհքաղաքական շահերի ճիշտ այնպես, ինչպես օգտագործում էր Զելենսկուն Ուկրաինայում։ Հիմա գալիս է այս ահավոր շրջանի վերջը։ Չարի վերջը։

Ափսոս էին տղերքը։ Մեր ջահելները, որոնք Նիկոլի դավաճանական քաղաքականության ու աշխարհքաղաքական խաղերի զոհ դարձան։

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan