Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը

Մեծ վշտով տեղեկացանք, որ 31 տարեկանում մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ, Հայաստանի ազատագրման պայքարի անխոնջ ու նվիրված մարտիկ Հովհաննես Հարությունյանը։
«Ժամ.ամ»-ի խմբագրակազմը ցավակցում է Հովհաննես Հարությունյանի մտերիմներին և հարազատներին: Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: