Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
12
Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պատերազմ Արցախում
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան

Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրության կետերից մեկում նշված է հետևյալը. «Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»:

Փաստենք, որ ոչ միայն մինչև հուլիսի 1-ը, այլև մինչ օրս տեղեկություն չկա այն մասին, որ «սահմանազատող-սահմանագծող» կողմերը հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքներն ավարտին են հասցրել և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը: Չկա՛ նման բան: Ապրիլի 19-ից հետո՝ մայիսի 15-ին, եղել է ևս մեկ՝ 9-րդ հանդիպումը, որտեղ կրկին քննարկել են կատարված աշխատանքները կամ, ավելի ճիշտ, Ադրբեջանին հայրենիք հանձնելու դավադիր գործարքը, և վերջ:

Ինչո՞ւ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը: Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդյունքում թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի, չի համարվում ապօրինի և հանցավոր արարք: Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում թույլատրելի է և հնարավոր է շարունակել այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:  

Պարզ է՝ նշված ժամկետների ու պայմանավորվածությունների մասին հայտարարությունները հայ հասարակության աչքին թոզ փչելու համար են, խաբելու, որ  գործընթացը, իբր, ընթանում է քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի և ձևաչափերի հիման վրա, և, որ ամեն ինչ երկկողմանի է:

Իրական գետնի վրա, ինչպես տեսնում ենք, գործընթացը, որն իրականում ՀՀ տարածքների դավաճանաբար հանձնում-շանտաժներով զավթում է, ընթանում է այնպես, որ շահում է միմիայն Ադրբեջանը:

Տպավորություն է՝ Ալիևի դիմաց կանգնածը ոչ թե ինքնիշխան պետության ղեկավարն է, այլ Մինգեչաուրի քաղաքագլուխը, ով հլու-հնազանդ կատարում է Բաքվի որոշումները:

Հավելենք, որ նշված հարցադրումներն ուղարկել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, և պատասխաններն ստանալուն պես կներկայացնենք: Մհեր Գրիգորյանին հարցրել ենք նաև, թե նշված գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածներով են կարգավորվում:

Եվ վերջում ապագայի համար հռետորական հարցեր. արդյո՞ք Ադրբեջանի՝ օրավուր ավելացող նախապայմանների ու շանտաժների պայմաններում թույլատրելի է իրականացնել սահմանազատում-սահմանագծում, և արդյո՞ք նման պայմաններում իրականացվող գործընթացն ունի իրավական ուժ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan