15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը
22
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ)

Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ)

Մինչ Փաշինյանը շարունակում է իր միակողմանի զիջումները Ադրբեջանին, փորձելով Ալիևից մուրալ գոնե թղթի վրա ձևակերպված խաղաղության  խոստում, ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին: Ադրբեջանական բանակում ամենատարածված երգերից է Փաշինյանին նվիրված «Նոլդու Փաշինյանը»:

Սակայն Փաշինյանի հանդեպ ծաղրը, միայն իրեն չի վերաբերվում: Փաստացի նրանք ծաղրում են նաև հայ ժողովուրդին, ով պատերազմում պարտությունից արդեն չորս տարի անց, չի կարողանում պարտության սիմվոլին հեռացնել իշխանությունից:

Սակայն դա էլ քիչ էր, պարզվում է՝ այս ամենից  Փաշինյանն իրեն այդքան էլ վատ չի զգում:

Ցուցադրում է տեսանյութեր, թե ինչպես է իր թիկնազորի հետ վարձում մի ամբողջ ինքնաթիռ և մեկնում Գերմանիա՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչը  դիտելու հենց մարզադաշտից:

Հեծանիվ է վարում արդեն ոչ միայն Երևանի, այլև Բեռլինի փողոցներում:

Եվ ոչ ոք չի հարցնում իրեն. երկիրը խայտառակելուց հետո, կնոջդ հետ ուրախ շրջելով Բեռլինի փողոցներում, ի՞նչ ես ուզում ասել:

Այս ամենից հետո, Հայաստանի ընդդիմություն կոչեցյալը պիտի ամոթից գետինը մտներ, փոխարենը... ԱԺ-ում քննարկում են չորրորդական հարցեր, որոնք հանրությանը քիչ են հուզում, եթե հուզում են, առհասարակ:

Իսկ դա  նշանակում է մեկ բան, որ հայ ժողովուրդը համաձայնվել է ինքնակամ ինքնանվաստանալ Ալիևի առաջ:

Հարց է առաջանում. այս ամենից հետո ինչո՞ւ պիտի Ալիևը խաղաղության  պայմանագիր ստորագրի ինքնանվաստացած երկրի հետ:

Քաղաքական խնդիրներից զատ, կա նաև պարզ մարդկային արժանապատվության խնդիր: Եթե դու չես կարող հեռացնել նույնիսկ պարտությանն սիմվոլին, ուրեմն այդ սիմվոլից էլ ավելի սիմվոլ ես:
Ոմանք կարող են ձևացնել, թե՝ դե, դա Փաշինյանին են ծաղրում ադրբեջանցիները: Իբր՝ դա միայն նրան է վերաբերվում: Բայց դա այդպես չէ: Թշնամին, որպես ծաղրի թիրախ ընտրելով Փաշինյանին, ի դեմս նրա, ծաղրում ու նվաստացնում է հայերին ու Հայաստանը՝ միասին վերցրած: Առավել ևս, թե՛ թշնամու, թե՛ առհասարակ, օտարների ընկալման տեսանյունից, եթե հայերն ու Հայաստանը հանդուրժում են Փաշինյանի նման մեկին, ապա արժանի են ինչպես նվաստացման, այնպես էլ՝ կենսատարածքից ու պետությունից զրկվելու:
Համենայն դեպս, նման «լուզեր» երկրի, նվաստացումն ու արժանապատվությունից զուրկ կենսաբանական գոյությունը գերադասող, պարտություն և աղետ բերած Փաշինյանի նման մեկին ղեկավար պահող ժողովրդի ու հասարակության հետ ոչ մեկը ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի կնքի: Ու ոչ էլ մարդատեղ կդնի:

Այլ տարբերակ չի կարող լինել ու չկա էլ:

Հայ ժողովուրդը պիտի վերջնական որոշում կայացնի. ինքը համաձա՞յն է ինքնանվաստանալ այսչափ և համակերպվել, որ իրեն անվերջ պիտի շարունակեն նվաստացնել, թե՞ մի ինչ-որ պահի, կարող է ասել. ԲԱՎԱԿԱՆ Է ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ, և կփորձի կրկին ոտքի կանգնել ու սկսել իսկական, այլ ոչ թե ձևական շարժում՝ պարտության սիմվոլին հեռացնելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am
Տեսանյութը, որտեղ պատկերված է, թե Ղազախստանի հետ զորավարժությունների մասնակցող ադրբեջանական բանակի զինվորները ինչպես են պարում «Նոլդու Փաշինյան» երգի «տակ», հետևյալ հղումով՝ 
https://t.me/bakinskiy_nord/39087

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan