Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)
12
Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Պատերազմ Արցախում
Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Քաղաքականության մեջ պահ կա, այն մոտենում է. Վարդան Հակոբյան Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը»

Պաշտոնական Երևանն իր ձեռքերով մեկը մյուսի հետևից բաց է թողնում հնարավորությունները:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքական գործընթացներում հաջողության են հասնում այն իշխանական խմբերն ու խմբավորումները, որոնք միավորված են որոշակի քաղաքական նախագծով, և որոնք կարողանում են իրականացնել ռազմավարական պլանավորում՝ ուղղված հենց այս նախագծի իրականացմանը։ Նույն սկզբունքը գործում է միջազգային հարաբերություններում, և այն երկրները, որոնք ունեն կոմպետենտ առաջնորդներ, կարող են իրականացնել նաև արդյունավետ ռազմավարական պլանավորում։

Ռազմավարական պլանավորման իրավասություններն ավելի արժեքավոր են դառնում հենց այնպիսի ժամանակաշրջաններում, ինչպիսին մենք ապրում ենք այսօր: Աշխարհը փոխվում է: Շատ փորձագետներ (ինչպես ռուս, այնպես էլ արևմտյան) բացահայտ ասում են, որ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո աշխարհը կբաժանվի ազդեցության տարբեր գոտիների, ամենայն հավանականությամբ՝ արժութային ազդեցության գոտիների։ Նոր աշխարհի համակարգաստեղծ միավորներից մեկը կլինի BRICS-ի միավորումը։

Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում մեր շուրջը․
1. Մեր հարևան Իրանը 2024 թվականի հունվարի 1-ից դարձել Է BRICS-ի անդամ ։
2. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ։
3. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որին շատերը համարում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավահաջորդը, նույնպես հայտարարում է, որ Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին։
Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում տարածաշրջանը մեր աչքի առաջ, և փոփոխությունները հաճախ անշրջելի են։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանն ու նրա ղեկավարությունն այս իրավիճակում։

Նիկոլ Փաշինյանն այցելում է Բեռլին, դիտում է «Եվրո-2024»-ի եզրափակիչն ու… հեծանիվ վարում Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներով… Ավելին, Փաշինյանը հուլիսի 17-20-ը աշխատանքային այցով կլինի Մեծ Բրիտանիայում և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
Արդյոք սա Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմի» վկայությունը չէ, երբ ողջ տարածաշրջանը շրջվում է մի ուղղությամբ, իսկ Հայաստանը գնում է մեկ այլ ուղղությամբ ։

Թե՞ դա այլ բան է…

Իրանում կարող են չհամաձայնվել «աշխարհաքաղաքական դալտոնիզմի» մասին այս գնահատականի հետ։ Ինչո՞ւ Իրանում: Հիշեցնենք, որ վերջերս Իրանում հրապարակվել էին այս երկրի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերը, ով հայտնել էր, որ 2020 թվականին Հայաստանի իշխանությունները մերժել են պատերազմը դադարեցնելու Թեհրանի առաջարկը, որը, ի թիվս այլնի,, թույլ կտար պահել Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ:

Եթե վերլուծենք իրողությունները Զարիֆի գրքի տեղեկատվության տեսանկյունից, ապա կարող ենք փաստել, որ առնվազն հիմնավոր կասկածներ կան՝ 2020 թվականից ի վեր միտումնավոր քաղաքականություն է իրականացվել՝ քաղաքականություն, որն ուղղված էր Հայաստանը Հարավային Կովկասում օտար տարրի վերածելուն։ Հայկական պետականությանը չառնչվող ռազմավարական ծրագրեր սպասարկող տարր:

Այդ դեպքում ո՞ւմ ծրագրի մասին է խոսքը: Այս հարցին լիովին կարող է պատասխանել Ջոն Բոլթոնը, ով Հայաստան էր այցելել 2018 թվականին՝ հայտարարելով, որ երկիրը պետք է «հրաժարվի պատմական կարծրատիպերից»։ Այն Բոլթոնը, որի այցից հետո Փաշինյանն ասաց՝ «Իրանի հետ սահմանը ամեն պահի կարող է փակվել»:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan