Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Մարդկանց բանտեր լցնելով դժգոհության ցասումը չի մարելու. Ագնեսա Խամոյան Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից
12
Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Պատերազմ Արցախում
Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը շարունակում է դատական նիստը Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը. Վարդաշենի հանրակացարանների բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մարդկանց բանտեր լցնելով դժգոհության ցասումը չի մարելու. Ագնեսա Խամոյան «Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը»․ Էլինար Վարդանյան Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից «Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը»․ «ՀայաՔվե» Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան 102-րդ ռազմաբազայի զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել Կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ալիևը Փաշինյանին ասում է` ցույց տու՛ր, որ իրավիճակին տիրապետում ես. Քրիստինե Վարդանյան Ողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա. Վիտալի Միլոնովը՝ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների մասին 3 միլիարդ դրամ դուրս են գրել, բայց խոստացված փողոցները չեն ասֆալտապատվել․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ժողովրդավարությունը պետք է փրկել ժողովրդավարներից

Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի

«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,-այս մասին օրերս հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Առաջին հայացքից սովորական դիվանագիտական հայտարարություն է և, որ ամենակարևորն է` երկու կողմերին փոխզիջման կոչ անող։ Բայց սա միայն առաջին հայացքից, և այս հայտարարությունն իրականում Հայաստանին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է։

ԱՄՆ-ում սովոր են անգամ ամենաաղետալի որոշումները փաթեթավորել այնպես, որ շարքային ընթերցողի համար այն կարող է անգամ դրական մի բան թվալ։ Միայն մեզ հետ կապված մի քանի օրինակը ցույց կտան, թե ինչի մասին է այս հայտարարությունը։

2018 թվականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե պետք է Հայաստանում հրաժարվեն պատմական կաղապարներից, ինչը նոր հնարավորությունների դուռ կբացի։ Հետո պարզվեց, որ «պատմության կաղապարներ» գեղեցիկ ձևակերպման տակ իրականում թաքնված էր Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը և Արցախի հարցում Ադրբեջանի պահանջները բավարարելը։

2022-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ տեղի ունեցած հանդիպումներից հետո ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հետո պետք է Հայաստանում հասկանային, որ Արևմուտքի քավորությամբ «նշաձողի իջեցում» տերմինի տակ պետք է հասկանալ Արցախի հայաթափում և պետական ինսիտուտների լուծարում։

Մի քանի ամիս է՝ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն քարոզվում է այսպես կոչված Միջին միջանցքի գաղափարը, որը պետք է անցնի Ադրբեջանով և Հայաստանով։ Միջին միջանցք անվան տակ Արևմուտքն իրականում փորձում է կյանքի կոչել Ադրբեջանի կողմից այդքան պրոպագանդված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասով, ի դեպ, Հայաստանի համաձայնությունն արդեն կա, ու սրա մասին մենք խոսել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում։

Վերջին ամենաթարմ օրինակն Արևմուտքի կուլիսային քավորությամբ այսպես կոչված դելիմիտացիայի գործընթացն էր, որն իրականում Տավուշից հողերի հանձնման և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից մեկի աշխատանքների խաթարման մասին էր։ Ադրբեջանը չտվեց ոչինչ Հայաստանի այս քայլերի դիմաց։ Բայց կարևորն այն է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ողջունեցին այս գործընթացը և անունն էլ դրեցին դելիմիտացիա։

Այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն քաղաքական փաթեթավորման գիտակներ են, ու այն, ինչ իրենք անվանում են «փոխզիջում», իրականում միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Փաստորեն, հիմա ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Միլլերը հայտարարեց առաջիկայում Հայաստանի կողմից սպասվող ծանր զիջումների մասին, բայց որպեսզի հայ ժողովրդի տրամադրությունը չընկնի, անունը կդնեն «փոխզիջում»։ Սիմվոլիկ մի քայլ էլ կանեն, որպեսզի քարոզչական դաշտում ասելիք լինի։ Օրինակ, Սյունիքով Ադրբեջանին միջանցք հանձնելու դիմաց Ադրբեջանն էլ կհայտարարի, թե այդ միջանցքով իր մեքենաները կերթևեկեն 60 կմ/ժ արագությամբ, ոչ ավելին։ Էլ ինչ զիջում է պետք, որպեսզի Հայաստանում ապրեն ուրախ և երջանիկ։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan