ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել մարդկանց հոշոտող ոստիկանությանը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Իր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
---
Մեր կողմից նկատենք, որ Արևմուտքը ակտիվորեն ֆինանսավորում է փաշինյանական իշխանության այն կառույցներին, որոնք օգտագործվում են ընդդիմադիրներին հետապնդումների ենթարկելու, խաղաղ, անզեն ցուցարարներին ծեծել-ջարդելու, խոսքի ու հավաքների ազատությունները ճնշելու, ցուցարարներին միտումնավոր խեղելու և հաշմելու, մի խոսքով՝ հայ մարդկանց հոշոտելու նպատակով: Կարճ ասած՝ Արևմուտքը հովանավորում ու ֆինանսավորում է վայրագ ու ռեպրեսիվ վարքով աչքի ընկնող հակաժողովրդավարական ռեժիմը: Տեսնես ԱՄՆ «կարմիր բերետները» քանի՞ հոգով են սենատոր կամ կոնգրեսական ծեծում:
--
Ֆոտո-կոլաժը՝ Ժամ.ամ-ի: