Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Դիտել նաև
Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է
«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանությունները բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին»․ Կարեն Քոչարյան
Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: