Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ
20
«Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ Որ Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում (տեսանյութ) «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «Россия 1» հեռուստաալիքին (տեսանյութ) Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար) Պատերազմ Արցախում
«Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած» Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան «Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ «Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Արցախի Հանրապետությունը լքվեց եւ դավաճանվեց ՔՊ-ական իշխանության կողմից. Արթուր Խաչատրյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին «Մուտիտներ եւ Կռուտիտներ» Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ «Ընտրություներն Ադրբեջանում, Բայդենի վերջին դերը...» և այլն. DW-ի «Արգելոց» շարքի անդրադարձը Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում․ ԱԳՆ Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան Հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև կապը խզված է. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ծանոթացե՛ք. սա իշխանությունների «երկրորդ Գիքորն է», որ «տաք տեղ» է ունեցել նաև նախկինների ժամանակ

Սովորաբար, այսօր բոլոր դժբախտությունները փորձում են կապել բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ: Այն, որ նա գլխավոր մեղավորն է այս բոլոր ողբերգությունների համար, կասկածից վեր է: Սակայն արդյո՞ք նա միակ մեղավորն է, ինչպես սիրում էր հարցադրում անել «հայտնի դեմքը»:

Այս մի հարցադրման առուսով, մասնակիորեն, հնարավոր չէ  չհամաձայնել գլխավոր մեղավորի հետ:

 Օրեր առաջ մենք ներկայացրել էինք իշխանության «Գիքորներից« մեկի մտքերն, ով անկեղծորևեն ներկայացնում էր, թե որն է իրականում ՔՊ-ականների գլխավոր նպատակն այս կյանքում:

Այսօր ձեզ կներկայացնենք իշխանության մյուս «Գիքորին», ով ավելի վտանգավոր մտքերով է հանդես գալիս, նույնիսկ չհասկանալով, որ այդ մտքերն իր դեմ օգտագործվելու են որպես ցուցմունքներ :

Նա այնքան «մտքեր» է ներկայացրել, որ ցանկացածի դեպքում իշխանափոխությունից հետո երկար հարցերի է պատասխանելու:

Վերջին իր մտքերից է այն, որ «...Հայաստանը պիտի ամբողջովին հրաժարվի ռուսական գազից, որ վերջապես լիարժեք կարողանա անկախ ապրել...»: Թվում է, թե իր այս մտքի մեջ ոչ մի հանցանք չկա:

Իսկ հիմա փորձենք ավելի մանրամասն բացել  «Գիքորի»  այս մտքի փակագծերը:

Հայաստանը սահմանակից է չորս երկրի, որոնցից Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կազմաքանդել մեր պետականությունը:

Հայաստանն այսօր գազ ստանում է բացառապես  Ռուսաստանից, իրանական գազը չենք հաշվում, քանի որ այն չի մտնում ընդանուր գազի սպասարկման համակարգի  մեջ, այլ մի օղակ է «գազի դիմաց՝ էլեկտրոէներգիա» համակարգում, որը գործում է Իրանի և Հայաստանի միջև:

Դիցուք, իրականանում է Գագիկ Մելքոնյանի երազանքը և Հայաստանը վերջապես ամբողջովին  կտրվում է ռուսական գազից: Այդ դեպքում  նրան  պիտի փոխարինի ադրբեջանական գազը: Քանի որ ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող Հայաստանին Իրանը գազ չի վաճառի:

Դիցուք, Մելքոնյանի երազանքը իրականանալուց հետո, Հայաստանը, անկախանալով ռուսական գազից, հայտնվում է ադրբեջանական գազից կախվածության մեջ:

Ադրբեջանը զգալով, որ կարող է էներգետիկ ճգնաժամ առաջացնել, կպահանջի Հայաստանից, որ գազի դիմաց ադրբեջանցիները վերադառնան Հայաստան:

Գագիկ  Մելքոնյանը այդ ժամանակ կհայտարարի, թե՝ ինչ կա որ, թող ադրբեջանցիները ապրեն Հայաստանում, հայերի հետ կողք-կողքի:

Որից հետո կբռնկվեն բախումներ ազգամիջյան հողի վրա և Ադրբեջանը կհայտարարի, որ ադրբեջանցիների անվտանգությունը ապահովելու համար Հայաստան պիտի մտցվի թուրք-ադրբեջանական զորախումբը: Հակառակ դեպքում՝ Հայաստանը Ադրբեջանից գազ չի ստանա:

Մելքոնյանը կհայտարարի, որ այդ պահանջն էլ է տրամաբանական: Ի վերջո ինչո՞ւ պիտի թուրքերը խանգարեն, որ հայերը Հայաստանում լավ ապրեն, իսկ Գագիկ Մելքոնյանի բարեկամներն էլ ծաղկեն և բարգավաճեն իշխանության օղակներում:

Հետո Ադրբեջանը կպահանջի, որ «Արևմտյան Զանգեզուրը», այսինքն՝ Սյունիքը պիտի հանձնվի Ադրբեջանին, հակառակ դեպքում՝ հյուսիսային Հայաստանը գազ չի ստանա Ադրբեջանից:

Գագիկ Մելքոնյանը կրկին կհայտարարի, որ Սյունիքը «դժգույն և մռայլ մարզ էր», որտեղ ոչ մի հետաքրքիր բան չկար, և ինչ իմաստ ունի մերժել Ադրբեջանին:

Կարևորը, որպեսզի ղարաբաղցիներն ու սյունեցիները ժինգյալով հացը կարողանան անվտանգ թխել Երևանում: Իսկ ամերիկացի Սամանթա Փաուրն էլ իրենց հետ նկարվի: Ինչպես որ ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին եկավ Երևան և փորձեց մեզ պաշտպանել ... Իրանից: Դրանից հետո  արցախցիները զրկվեցին իրենց Հայրենիքից: Մելքոնյանի համար, սակայն գլխավորը իր և իր բարեկամների բարգավաճումն է, իսկ թե որտեղ են արցախցիները ժինգյալով հաց թխում, իրեն քիչ է հետաքրքրքում: Կարող ենք պնդել, որ նման մարդկանց նույնիսկ իրենց փոքր Հայրենիքը չի հետաքրքրում:

Սյունիքից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ Երևանում 100 000 հազար ադրբեջանցի է ապրել, և Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ընկած ողջ թաղամասը պիտի դատարկվի ադրբեջանցիների համար:

Այդ ժամանակ Գագիկ Մելքոնյանը կհայտարարի, որ դա էլ է տրամաբանական պահանջ: Ի վերջո ի՞նչ իրավունքով տեղի ադրբեջանցիներին նախկին սրիկա իշխանությունները և սովետական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ժամանակին բռնի ուժով տեղահանեցին Հայաստանից:

Այդ պահանջի բավարարումը գրեթե անխուսափելի կլինի, քանի որ առանց ադրբեջանական գազի, Հայաստանի մնացած հայ բնակչությունը չի կարող հանգիստ ապրել:

Որից հետո Ադրբեջանը կպահանջի, որպեսզի Երևանի անունը փոփոխվի, քանի որ  200 տարի առաջ այն եղել է հին ադրբեջանական քաղաք, որը հիմնել է հայտնի ադրբեջանցի խան՝ Էրիվխանը:

Չեք հավատում, կարդացեք նրանք շրջաբերականները, որոնք իջեցվում են իրենց ակադեմիական հաստատություններին:

Հետո կպահանջվի հայերի զանգվածային արտագախթի կազմակերպումը Արևմտյան Ադրբեջանից (այսինքն՝ այսօրվա Հայաստանից), որի դիմաց ԱՄՆ-ն կառաջարկի հայերին Գլենդելի մոտակայքում նոր տարածքներ: Ի վերջո երեք միլինոնի համար ԱՄՆ-ն որևէ ռեսուրս չի խնայի, քանի որ դրա դիմաց կստանա Թուրքիա և Միացյալ Ադրբեջան, ընդանուր սահմաններով, ՆԱՏՕ-ի կազմում:

Իսկ այդ ժամանակ Գագիկ Մելքոնյանը իր բազմաթիվ բարեկամներով  Փարիզից կհայտարարի, որ հայերը ցեղասպանվեցին սեփական խելքի պատճառով: Իսկ այս կյանքում, ով կարողանում է, կազմակերպում է իր ապրուստը, մյուսների հաշվին: Քանի որ դա կենդանական աշխարի գլխավոր օրենքն է: Իսկ իրենից՝ Մելքոնյանից չարժե նեղանալ:

Իհարկե չարժե նեղանալ նախկին իշխանությունների ժամանակ աշխատած բանակի թիկունքի պետի այս մտքերից:

Եթե մենք ունեցել ենք մի իշխանություն, ով ժամանակին, վստահել է բանակի թիկունքը այսպիսի մարդուն,  ումի՞ց պիտի բողոքենք, որ խելացի ազգ այդպես էլ չկարողացանք դառնալ, որ ժամանակին հանդուրժել էինք նման իշխանություն: Իսկ Փաշինյանը նման իշխանության տրամաբանական շարունակությունն է: Նա հո լուսնից չի՞ իջել մեզ մոտ: Մանավանդ, որ մենք ազգովի իրեն աջակցեցինք իշխանության գալու հարցում:

Այն որ Մելքոնյանը ավետում է այն, ինչ մտածում են կյանքի կոչել Փաշինյանի թիմակիցները, դա պարզ է:

Բայց ինչպես՞ էր ստացվել, որ այս մարդուն վստահված էր բանակի թիկունքը նախկին իշխանության ժամանակ:

Այս հարցերին պիտի պատասխանեն արդեն բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել այս անձնավորության հետ, ով այսօր նույնիսկ չի թաքցնում, որ երազում է Հայաստանի կործանման մասին:

Իհարկե, նա կարող է ասել, որ Հայաստանի կործանումը չի ուզեցել, բայց դա լիրիկա է: Քանի որ իրեն վերաբերվելու են, որպես հակապետական և հակահակական մտադրություններ ունեցող անձնավորության՝ դրանից բխող հետևանքներով, և անմեղսունակության վարկած ոչ ոք չի քննարկելու, քանի որ նախկինների հետ «բարի ավանդույթների հուշերը» չեն օգնելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan