Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՔԿ-ն կիրանցի անչափահասներին մի քանի անգամ կանչել է հարցաքննության
18
ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ գլոբալ կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Պատերազմ Արցախում
Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ գլոբալ կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Բայդենը վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ» ՔԿ-ն կիրանցի անչափահասներին մի քանի անգամ կանչել է հարցաքննության Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր դատավորների համար․ Ռուբեն Մելիքյան Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Սրբազանը հավաք է հրավիրել Սուրբ Աննա եկեղեցու բակում. ինչ է սպասվում Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն Հորդառատ անձրևը հեղեղել է Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը.Տեսանյութ Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Քանի որ Փաշինյանը դավաճանություն է արել, ուստի ցանկացած իր դեմ հանդես եկողին ողջունում եմ Քաղաքային իշխանությունը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել ՌԴ 95 զինծառայող վերադարձել է ուկրաինական գերությունից Իշխանությունը փուռն է տալիս իրեն ծառայություն մատուցածներին. Երվանդ Վարոսյան (տեսանյութ) Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ)

«Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել, այլ ճանապարհ չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Զգացողություն է, որ Արցախին ու արցախահայությանն օրվա իշխանություններն անդրադառնում են բացառապես սոցիալական բաղադրիչի համատեքստում: Անհատները, կազմակերպությունները և լրատվամիջոցներն են Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու թեման ուշադրության կենտրոնում պահում, մինչդեռ իշխանությունները բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու, նրանց աջակցելու թեմաներն են արծարծում, բայց օրեցօր նրանց հրապարակային խոսքում պակասում է այն հիմնական միտքը, թե ինչո՞ւ մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից: Փորձում են փակե՞լ Արցախի հարցը:

ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ համոզված է, որ հենց այդպիսի նպատակադրումով է եկել այս թիմը և նրա առաջնորդը: «Հրաժարվեցին սահմանադրական այն դրույթներից, որոնք վերաբերում են Արցախին: Դատելով իրենց թիմի գաղափարախոսությունից՝ թեմայի վերաբերյալ քաղաքական հարցադրումն օրվա իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Որքան էլ անհատները կամ կազմակերպություններն ունենան միջազգային գործընկերներ, լայն հնարավորություններ, կարո՞ղ են հարցեր լուծել, եթե իրենց թիկունքում չզգան պետության աջակցությունը: «Կարելի է տեսականորեն պատկերացնել, որ այդ կազմակերպությունները, անձինք և փորձագետները դիմում են այլ պետություններին՝ խնդրանքով, որ Արցախի հարցը միջպետական տարբեր հարթակներում բարձրացվի և մտցվի քաղաքական օրակարգ: Բայց կարծել, որ կունենանք արդյունք, հարցերը կլուծվեն, չի կարելի: Սա է պատճառներից մեկը նաև, որ հասարակության մի մասը, որոնք կազմակերպում և մասնակցում են բողոքի ակցիաներին, պահանջում են այս իշխանությունների հրաժարականը: Խնդիրն անձերի մեջ չէ, թե ովքեր են, ինչ ազգանուն, դաստիարակություն կամ կրթություն ունեն, խնդիրն օրվա իշխանության վարած քաղաքականությունն է: Դատելով արդյունքներից՝ լինի հայտարարություն, գործողություն, թե կատարված քայլեր ու դրանց հետևանքներ, այս իշխանությունները սպասարկում են թուրքադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Եթե այս իշխանությունը փոխի իր քաղաքականությունը և համապատասխանեցնի ազգային շահերին, նպատակներին, որոնք չեն հակասում միջազգային ո՛չ իրավունքին, ո՛չ էլ արժեհամակարգին, ապա թող նա լինի: Իշխանության հրաժարականը պահանջում են, քանի որ նրա քաղաքականությունն ամբողջովին ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, օրենսդրությանը, ազգային շահերին և նպատակներին, այլ պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Բաքվում ունենք գերիներ, այնտեղ ապօրինի պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանի իշխանությունները, կարծես թե, անտարբեր են հարցի վերաբերյալ, խնդրով կրկին զբաղվում են անհատները և կազմակերպությունները: «Դատելով այստեղ արցախցիների, այդ թվում՝ ղեկավարության հանդեպ վարած քաղաքականությունից, իսկ դրանք միայն առանձին անօրինական, հակաիրավական քայլեր չեն՝ դարպաս կոտրել, մեքենա առևանգել և այլն, կարծում եմ, որ ձեր նշած հարցերը առանձնապես չեն հետաքրքրում իշխանություններին:Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ամեն ինչը նրանք համարում են պատմական սխալ: Այս առումով կասկած չունեմ, որ այս կերպ իրականացվող հետապնդումները խոսում են նրանց մոտեցումների մասին: Նրանց բացարձակ չի անհանգստացնում այն ամոթալի վիճակը, որ Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները ոչ թե գերի են վերցվել մարտական գործողությունների ժամանակ, այլ անօրինական, միջազգային, մասնավորաբար՝ մարդասիրական իրավունքին հակասող, անօրինական ձևով ձերբակալվել են և հիմա պետք է անօրինական ձևով դատվեն, քանի որ նույն անօրինական ձևով հարուցվել են գործեր:

Ադրբեջանն իրականացնում է միջազգային իրավունքի դեմ հանցագործություն, նա ուզում է ապացուցել, որ ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման իրացված իրավունքի վերականգնման համար պատերազմը կամ գործողությունները հավասար են ահաբեկչության: Դա միջազգային իրավունքի դեմ ուղղակի հանցագործություն է: Պատահական չէ, որ միջազգային հասարակական կազմակերպությունները և Եվրոպայի համապատասխան՝ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նշել են, որ գործ ունենք մարդասիրության դեմ հանցագործությունների, ի մասնավորի, խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների հետ: Ես էլ խոսեմ ևս երկու հանցագործության մասին: Առաջին՝ դա մարդկության դեմ հանցագործություն է, այսինքն՝ ցեղասպանություն, ինչի մասին արդեն մի քանի անգամ հիմնավոր կերպով խոսել և նյութեր է հրապարակել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Այս ազգանունը շատ բան է ասում միջազգային շահագրգիռ հանրությանը: Երկրորդ՝ Ալիևի ռեժիմը հանցագործություն է գործել խաղաղության դեմ, որովհետև 2020 թ.-ին նրանք ցեղասպանական բնույթի ագրեսիայով խախտել են այն անժամկետ միջազգայնորեն հաստատված պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 1994 թ.-ի մայիսի 12-ին»,-հավելում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրենը:

Վերադառնալով Հայաստանում իրականացվող ձերբակալություններին, խուզարկություններին, ասֆալտին «փռելուն»՝ ընդգծում է՝ սա խոսում է իշխանությունների հոգեբանական բարդույթների մասին: «Երևի թե ոչ միայն այդ թիմի առաջնորդը, այլ շատերը ուրախանում են, երբ տեղի են ունենում պետության համար այս խայտառակ գործողությունները: Պատահական չէ, որ իրենք դա ցուցադրում են: Ցուցադրաբար հանցագործություն գործելը ցեղասպանության բնութագիր է, խնդիրը ոչ միայն տվյալ մարդկանց հանդեպ անօրինական գործողություն իրականացնելն է, այլ ժողովրդի շրջանում վախի և սարսափի մթնոլորտ տարածելը: Դա արվում է այն մեթոդներով, որոնք ներհատուկ են կառավարման՝ ճնշելու մեթոդ օգտագործող հետամնաց, անմարդկային բնութագրեր ունեցող կառավարություններին և խմբերին: Չեմ զարմանում, որ միջազգային խոշոր սուբյեկտների ներկայացուցիչները գովասանքով են խոսում Հայաստանի այս իշխանությունների ժողովրդավարական մեթոդների մասին: Դա նույն վերաբերմունքն է, որ ժամանակին ունեցել են գաղութատերերը, որոնք ամենակոպիտ ձևով են վերաբերվել իրենց գաղութներում ապրող մարդկանց հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Մտածված, ցուցադրաբար այս մեթոդներով են հարցեր լուծում: «Արդարացվում են դրանք, քանի որ իրենց թիկունքում են աշխարհաքաղաքական կարճատև նպատակներ հետապնդող, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից առաջ քաշած ղեկավարները՝ լինի Նահանգներ, Եվրոպա և այլն: Նրանք չեն ներկայացնում իրենց երկրների ժողովուրդների շահերը: Մասնավորաբար, ներկայացնում են աշխարհի ամենահարուստների որոշ ակումբներում միավորված ուժերի՝ ռազմական արտադրության համալիրների շահերը: Դրա համար տեսեք, թե ինչ է կատարվում ընտրությունների ժամանակ: Ժողովուրդը հստակ ցուցադրում է, որ համաձայն չէ այդ դրածոների վարած քաղաքականության հետ: Կարճատև նպատակն է Ռուսաստանին դուրս մղել այստեղից: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ: Գուցե Թուրքիան, ինչպես նախորդ դարում, անմիջապես օգտվի դրանից և հարձակվի, բոլորը կցավակցեն, ինչպես 2020 թ.-ի սեպտեմբերին կամ այդ օրերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Պետք է հասկանանք իրականությունը, պետք է ուժեղանանք: Ճշմարտությունը, արդարությունն անզոր է, եթե պետությունը ուժեղ չէ: Պայքարն ինձ համար ավարտված չէ, պետք է նոր փուլ մտնենք: Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել: Հայաստանում չպետք է լինի մարդ, որ բազմապատկման աղյուսակի պես չիմանա երկու կարևոր փաստ և չտարածի դրանք աշխարհով մեկ:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում, և Ադրբեջանի բոլոր գործողությունները ցեղասպանական ագրեսիա են: Երկրորդ՝ մինչ այսօր Ադրբեջանը չունի օրինական սահմաններ, ինչպես սիրում են ասել, կադաստրի թուղթ չունի: Ինչո՞ւ է Արցախի հիմնահարցը աղավաղված, եթե չասեմ այլասերված ձևով տարածվել աշխարհով մեկ, էլ չեմ ասում Հայաստանում: Անելիքն այնքան շատ է, այնպես որ, բոլորին կոչ եմ անում հանկարծ չհոգնել, մեծ սպասում է, հնարավոր է՝ երկարատև, հնարավոր է՝ ծանր պայքար, բայց կա՞ ուրիշ ճանապարհ, չկա: Պետք է պայքարել ու հասնել արդարության բոլոր միջոցների օգտագործմամբ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan