«Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության
16
ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Պատերազմ Արցախում
վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Հասարակություն 09:2016 Դեկ, 2025 Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ե... ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ Գարեգին Բ-ին Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ) Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է մերը դարձնենք. Սամվել Կարապետյան Մահացել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը NAN-ը հետ են կանչել շուկայից. Ի՞նչ է ասում ՍԱՏՄ-ն Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացվում են 5 տարին մեկ:

Վերջին անգամ այդ ընտրություններն անցկացվել էին 2022 թվականին, որտեղ նախագահականում Մակրոնը հաղթանական տարավ Լե Պենի հանդեպ, իսկ խորհրդարանական ընտրություններում «կենտրոնամետ» Մակրոնին հաջողվեց, խաղալով աջերի և ձախերի միջև եղած հակասությունների վրա, խորհրդարանում ձևավորել փխրուն մեծամասնություն:

Սակայն վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը կտրուկ անկում ապրեց, իսկ իր դիրքերը խորհրդարանում խալխլվեցին:

Ինչպես  հայտնի է, Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2017-ին, իսկ 2022-ին՝ վերընտրվել: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ 2027-ին նա չի կարողանա վերընտրվել այդ պաշտոնում, քանի որ Ֆրանսիայի սահմանադրությունը թույլ չի տալիս մեկ մարդուն երկրու անգամից ավել վերընտրվել նախագահի պաշտոնում:

Դա նշանակում է, որ Մակրոնը 2027-ին չի կարողանալու վերընտրվել նախագահի պաշտոնում, մյուս կողմից աջերի ճամբարում Լե Պենի մակարդակի գործիչ հորիզոնում դեռ չի երևում:

Դա իր հերթին նշանակում է, որ 2027-ի նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ մեծ հնարավորություն ունեն ծայրահեղ ձախ Մելանշոնը և նույնպես ծայրահեղ, բայց աջ՝ Լե Պենը:

Ֆրանսիան այսօր պառակտված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, և շատ շրջանակներ մտավախություն ունեն, որ 2027-ին այդ երկիրը կարող է հայտնվել մեծ բախումների առջև, եթե քաղաքական կենտրոնում չհայտնվի մի ազդեցիկ գործիչ:

Փորձագետների կարծիքով Մելանշոնի հաղթանակը քիչ հավանական է, քանի որ նրա ծրագրերը իրականության հետ որևէ կապ չունեն:

Օրինակ նա առաջարկում է մինիմալ աշխատավարձը բարձրացնել մինչև 1600 եվրո, որի հետևանքով բիզնեսի զգալի մասը կհեռանա այդ երկրից և ավելի քան 500.000 ֆրանսիացի  կկորցնի իր աշխատանքը:

Փոխարենը Լե Պենը առաջարկում է իջեցնել հարկերը, ինչը կբերի բիզնեսի ակտիվացման, և որից հետո կարելի կլինի խոսել աշխատավարձների բարձրացման մասին: Սակայն Լե Պենի միգրացիոն քաղաքականության առաջարկները, կարող են բերել մեծ բախումների Ֆրանսիայում, քանի որ այդ առաջարկությունների մեջ կան դրույթներ, որտեղ քաղաքականությունից կարող են զրկվել քաղաքացիներ, որոնց ծնողները քաղաքացի չեն եղել:

Բացի այդ, Լե Պենի առաջարկների մեջ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ բիզնեսի ակտիվացումից պիտի հիմնականում օգնտվեն աշխատանքի շուկայի քաղաքացիություն ունեցող ներկայացուցիչները, ինչը արաբական ծագում ունեցող ֆրանսիացիների մոտ խիստ դժգոհություն է առաջացնում:

Սակայն շատերը համոզված են, որ մի օր Ֆրանսիան խիզախություն է ունենալու ընդունել Լե Պենի առաջարկները, որից վախենում են այդ երկրի քաղաքական կենտրոնի ներկայացուցիչները:

 Ինչ՞էր նշանակում  Մակրոնի  որոշումն արտահերթ ընտրությունների անցկացման մասին

Փորձագետների կարծիքով, այս որոշումով Մակրոնը ցանկանում է վարչապետի պաշտոնը հանձնել Լե Պենի ներկայացուցիչներին, ինքը մնալով նախագահի պաշտոնում, որպեսզի տարբեր ինտրիգների արդյունքում խանգարի աջերին վարել ինքնուրույն քաղաքականություն, ինչը կհիսթափեցնի ֆրանսիացիներին Լե Պենի կուսակցությունից, և ընտրազանգվածը 2027-ին կրկին կքվեարկի այդ երկրի քաղաքական կենտրոնի ներկայացուցչի օգտին:

                    Ի՞նչ ցույց տվեց հունիսի 30-ի ընտրությունների առաջին փուլը

2024 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց երկրորդ փուլը հուլիսի 7-ին կընտրի Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության 17-րդ Ազգային ժողովի բոլոր 577 անդամներին:

Ընտրություններին մասնակցում էին չորս հիմնական դաշինքներ.

-Մակրոնին աջակցող կենտրոնամետների դաշինքը, որը կոչվում է «Անսամբլ» քաղաքական դաշինքը, որը հավաքեց ձայների մոտ 20 տոկոսը

-Լե Պենի ղեկավարած «Ազգային Միավորումը» (RN), որը հավաքեց ձայների ավելի քան 34 տոկոսը

-Ձախերի դաշինքը, որը կոչվում է «Նոր Ժողովրդական ճակատ» (NEP), որը հավաքեց ձայների ավելի քան 29 տոկոսը

- Հանրապետականների դաշինքը (LR), որը հավաքեց ձայների ավելի քան 10 տոկոսը: Սրանք ավելի շատ հանդես էին գալիս աջ-պահպանողականների դիրքերից, և նրանց մի մասը հարում է Մակրոնին, իսկ մյուս մասը՝ Լե Պենին:

Այս պատկերը, ցույց է տալիս թե ինչ ծանր վիճակում է հայտնվել Մակրոնը:

Հասկանալի է, որ ամբողջական պատկերի մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը կկայանա հուլիսի 7-ին:

Ըստ ֆրանսիական օրենսդրության, առաջին փուլում հաղթանակ են արձանագրում այն գործիչները, որոնք հավաքել են մասնակցածների ձայների ավելի քան 50 տոկոսը, որը պիտի միաժամանակ ավելի շատ լինի,  գրանցվածների 25 տոկոսից: Հասկանալի է, որ մեծ մասը դժվար թե հաղթեր հենց առաջին փուլում, բայց այնուամենայնիվ կան նաև այդպիսիններ:

Երկրորդ փուլ անցնում են այն գործիչները, որոնք առաջին փուլում հավաքել են առաջին երկու տեղերը և այն երրորդ տեղի ներկայացուցիչները, որոնք  հավաքել էին  գրանցված ձայների ավելի քան 12.5 տոկոսը: Երկրորդ փուլի ընտրություններում արդեն  հաղթող է ճանաչվում   ձայների պարզ մեծամասնությունը ստացած գործիչը:

Գրեթե բոլոր փորձագետները կանխատեսում են որ Լե Պենի  RN-ը  ստանալու է խորհրդարանի 240-ից մինչև 270 տեղերը:

Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ ( 577-ի կեսից ավելին):

Սակայն պարզ է նաև, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող ստանալ այդքան տեղ, և դաշինքների ստեղծումը անխուսափելի է լինելու:

Հենց դրա վրա էլ հույսը դրել է Մակրոնը, որպեսզի թույլ տա Լե Պենին ձևավորել փխրուն դաշինք, որը չի կարողանա լուծել ոչ մի խնդիր և 2027-ի շեմին արդեն կկորցնի իր ձայների մեծ մասը:

Լե Պենն արդեն հայտարարել է,  որ փխրուն կոալիցաների  ձևավորման, ինչպեսև՝ ամեն գնով իշխանության ձևավորման կողմնակից չէ:

Ինչպիսին կլինեն այդ երկրում զարգացումները հուլիսի 7-ից հետո,  և ով կդառնա վարչապետ, ով կկարողանա աշխատել նախագահ Մակրոնի հետ, ցույց կտան մոտակա ժամանակները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan