Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին
17
Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Որքան էլ գժվելու ժամանկներ են, պիտի ոտքի կանգնել, համառորեն պայքարել, կատարել ճիշտ ընտրություն «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան 10.000 մարդ ապրում է տնակում, իսկ ասում են՝ փակել ենք աղետի գոտու էջը. Գյումրիի ավագանու թեկնածու (տեսանյութ) Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը նաև ներկա է Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրիի էմանսիպացիան, կրոնական համայնքները․ քննարկում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Իվանիշվիլին ևս 30 մլն է խոստացել Վրաստանի հավաքականին՝ Իսպանիայի նկատմամբ հաղթանակի դեպքում

«Վրացական երազանքի»  հիմնադիր   Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է  Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։

Միևնույն ժամանակ, Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությամբ 1/8 եզրափակչում Իսպանիայի հետ խաղում հաղթանակ տանելու և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Վրաստանի հավաքականը որպես պարգև կստանա լրացուցիչ ևս  30 մլն լարի (ավելի քան 10 մլն դոլար)։ Նախկինում նա թիմին 30 մլն էր խոստացել՝ խմբից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ խաղում Վրաստանը պատմական հաղթանակ տարավ՝ 2։0 հաշվով հաղթելով Պորտուգալիայի հավաքականին ու դուրս գալով 1/8-րդ եզրափակիչ։ Հանդիպման առաջին գոլը խաղի մեկնարկից հետո, երկրորդ րոպեին խփեց Խվիչա Կվարացխելիան, իսկ երկրորդը՝ երկրորդ խաղակեսում, 11 մետրանոցից խփեց Գեորգի Միկուտաձեն։

«Դա մի գիշեր էր, որը երկար կապրի հազարավոր երկրպագուների հիշողություններում, ովքեր այնտեղ էին պատմության ականատես լինելու համար: Ռոնալդուի կարիերայում առաջին դեպքն էր, երբ նա չկարողացավ գոլ խփել խոշոր մրցաշարի խմբային փուլում»,- գրում է The Guardian-ը:

«Պորտուգալիայի հավաքականի պարտությունը Վրաստանից հսկայական ցնցում էր  Եվրո-2024-ում»,- այսպես  գնահատեց  The New York Times-ը վրացիների հաջողությունը Եվրոպայի առաջնությունում։

Թերթի կարծիքով վրացիները փայլուն խաղ ցույց տվեցին, սակայն իսպանացիների հետ խաղում անչափ դժվար կլինի կրկնել այդ հաղթանակը:

«Դա կլինի  անչափ դժվար՝ դիմակայելով մրցաշարի միակ թիմին, որն ունի 100 %-անոց արդյունք: Բայց նրանք կփորձեն ևս մեկ հեղաշրջում իրականացնել»,- գրում է The New York Times-ը։

Հիշեցնենք, որ  հունիսի 30-ին Վրաստանը 1/8-րդ եզրափակչում կհանդիպի Իսպանիայի հետ։

Մեր կողմից շնորհավորենք մեր վրացի բարեկամներին այսպիսի հաջողության առթիվ: Նշենք, որ ֆուտբոլում հաղթանակի հասնելը, հնարավոր չէր լինի, եթե այդ երկրում չլիներ մեծ հավատ իրենց երկրի հեռանկարի հանդեպ:

Իսկ նման հավատը, առանց խելամիտ իշխանության նույնպես հնարավոր չէ:

Ահա թե ինչու, վրացական ֆուտբոլի հաջողության մեջ իր մեծ լուման ունեն նաև այդ երկրի իշխանությունները:

Ինչպես ասում են՝ տարոսը մեզ, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել երկու խնդիր. հեռացնել այս խայտառակությանը իշխանությունից և ձևավորել իրավամբ լուսավորչական ազգային-դեմոկրատական իշխանություն:

Դրանից հետո Հայաստանի  հաջողությունները  բոլոր բնագավառներում կդառնան բնական երևույթներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan