Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը
13
Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս Անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ» Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք». Գառնիկ Դանիելյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հիմա ո՞վ ա համբալը․ «Կարճ ասած» Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը Իշխանությունը վերացնում է Արցախ հասկացությունը, որ մարդիկ վերադառնալու հույս չփայփայեն. քաղաքագետ Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրեցիները շարունակում են ակտիվորեն միանալ ստորագրահավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) «Կառավարությունը ստիպված գնալու է զիջումների». Նաիրի Հոխիկյան

Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ:

Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել:

Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը...

Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan