«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն ռադիոկայնն» ու «Ամերիկայի ձայնը» Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»

Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։

Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)։

Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը, որը հետևյալն է՝ փակել Արցախի թեման, բավարարել Ալիևի բոլոր պահանջները (ՀՀ նոր սահմանադրության ընդունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախի հարցով եռանախագահության լուծարում, Արցախի հետ կապված որևէ հարցի արծարծումից հրաժարում և այլն), հակադրություն առաջացնել հայաստանցիների ու արցախցիների միջև։ Սա իրականում պատերազմի ու պարտության օրակարգն է, որը հրամցվում է «խաղաղության» անվան տակ։

Մենք մերժում ենք նաև սրա մյուս ծայրահեղությունը, որը պոռոտախոսություն կամ բաժակաճառային հայրենասիրություն կարելի է անվանել։ Սրա կողմնակիցները խոստանում են իշխանություն ունենալուն պես շատ արագ հետ բերել Արցախը, ինչն առնվազն արկածախնդրություն է և բովանդակային առումով ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Սա էլ է պատերազմաբեր ու կործանարար մոտեցում։

Մեր մոտեցումն իրական խաղաղության և իրական անվտանգության հաստատմանն է ուղղված։ Նախապայմանը, բնականաբար, իշխանափոխությունն է․ բանակցողը պետք է փոխվի։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակված չպետք է համարել որևէ պարագայում։ Եթե փակվեց Արցախի էջը, ապա հերթը կհասնի Հայաստանի էջը փակելուն, ինչին ձգտում են մեր թշնամիները։

Առնվազն արցախահայության իրավունքների մասով մենք պետք է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում պահենք Արցախի հարցը։ Արցախահայությունն անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման միջոցով իր բնօրրան վերադառնալու իրավունք ունի։

Մենք դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության լուծարմանը և Ալիևի պահանջները բավարարելուն։

Հայաստանը պետք է վերականգնի իր բանակն ու առաջին հերթին ապավինի իր զինված ուժերին։ Բացի այդ՝ մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունները բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի խնդիրների մեջ ներքաշելը հղի է ողբերգական հետևանքներով։ Հայաստանը չպետք է դառնա մանրադրամ՝ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակամարտության մեջ։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում պետք է լինի միջնորդ–երաշխավոր։ Դա Ռուսաստանն է։

Հայ–ռուսական հարաբերությունները պետք է դե ֆակտո և դե յուրե լինեն ռազմավարական, բարեկամական, փոխվստահելի։

Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ սեփական երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական բախումներից։ Վրացիները հիշում են, թե ինչ եղավ 2008թ․–ին ու տեսնում են, թե ինչ է լինում Ուկրաինայի հետ։

Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայից է՛լ ավելի վատ տարբերակով, ինչը պետական հանցագործություն է։

Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր որակի կառավարում, նոր ու ազգային առաջնորդություն։

Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=346626164941760

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan