Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Պատերազմ Արցախում
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով Փաշինյանը չի ներում իրեն լավություն արած մարդկանց. Տիգրան Քոչարյան

Մինչ օրս ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 մլն դոլար մարդասիրական օգնություն, որի չնչին մասն է ուղիղ հատկացվել փախստականներին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

«Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի մեջ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝ հանդես գալու նոր նախաձեռնություններով և միանալու առկա նախաձեռնություններին։

Ասվածի շրջանակներում վերջին զարգացումները տեղի են ունեցել ամերիկյան Սենատում, որտեղ Սենատի զինվորական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդի և Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսի առաջնորդությամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխավորության պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրավունքի իրացումը։ Նամակում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իրականացված պատերազմական հանցագործությունների համար։

Կոնգրեսական այս նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Քանի որ ավելի քան 115․000 հայեր դեռևս վտանգի տակ են, որոնք բախվում են բնակարանների, սննդի, էներգիայի, աշխատանքի և բժշկական օգնության հասանելիության մարտահրավերների, մենք ողջունում ենք սենատորներ Ռիդի և Ուայթհաուսի, նրանց գործընկերների այս սկզբունքային կոչը։ Մենք պետք է տեսնենք, որ այս օգնությունը տրամադրվում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերին և ամերիկյան կայուն արշավին զուգահեռ` ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձն իրենց բնիկ հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:

Հունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները շեշտել են․ «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումները այլևս երբեք չկրկնվեն: Սա ներառում է Հայաստանին հավելյալ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրելը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը մարդու իրավունքների ցանկացած խախտման համար»:

Նամակում նաև նշված է՝ «Հայաստանում ներկայումս բնակվում են ավելի քան 115․000 փախստականներ, այդ թվում՝ 36․000 երեխաներ, որոնք բռնի տեղահանված են Ադրբեջանի կողմից։ Ենթադրվում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչև 2 միլիարդ դոլար հավելյալ հրատապ մարդասիրական օգնություն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչությանը և ապահովելու հիմնական կարիքների բավարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամենը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, որից միայն չնչին մասն է ուղղակիորեն հատկացվել փախստականներին։ Սենատորները Բայդենին նաև կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նույն կերպ արձագանքելու արցախցիների մարտահրավերներին:

Վերը ներկայացվածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2025թ․ֆիսկալ տարվա ԱՄՆ արտաքին օժանդակության ակտը, որտեղ ներկայացված օրենսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադվող օժանդակության ծավալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակության բացառմանը և ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։

Հայանպաստ նախագծերը ներկայացվել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի, Նիկոլ Մալիոտակիսի, Դինա Տիտուսի, Մայք Լոյերի և Գուս Բիլիրակիսի կողմից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նաև սատարում է մի նախագիծ, որը կհեշտացնի Կիպրոսին ամերիկյան պաշտպանական ապրանքների վաճառքի վերանայման գործընթացը»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan