Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Պատերազմ Արցախում
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով Փաշինյանը չի ներում իրեն լավություն արած մարդկանց. Տիգրան Քոչարյան

Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը և հին/նոր թուրքամետ հաճախորդների դերը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Հայաստանի խորհրդարանում այսօր խմբակային լյուստրացիա է։ ԵՄ–ին անդամակցելու անվան տակ հավաքվել են իրենց արևմտամետ հռչակածները, որոնք իրականում թուրքական 5–րդ շարասյան գործառույթ են իրականացնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։

Հայաստանի խորհրդարանում հավաքվել են նախկին իշխանությունների մոտ հաճախորդ աշխատող շատերը (դրանց մյուս մասն այսօր իշխանության մեջ է հայտնվել, երրորդ մասը՝ ընդդիմության), որոնք այժմ փաշինյանական իշխանության հաճախորդներն են (Փաշինյանն իր կարգավիճակը փոխեց 2018–ից հետո՝ հաճախորդից վերածվելով իշխանության և մնալով միայն դրսի հաճախորդ)՝ սեփական եղբոր անունը պղծողը, սեփական մոր դեմ ցուցմունք տվողը, սեփական հորը դատի տվողը և այլք։

Հանուն արդարության ասենք, որ այս հաճախորդները նախկին իշխանության մոտ վարձակալությամբ էին աշխատում, քանզի սրանց իրական տերերը դրսում են։ Տարբեր են սրանց անցած ճանապարհները, բայց մեկ հարցում ընդհանուր գծի մեջ են՝ Հայաստանը տանում են դեպի ոչնչացում, բայց դա հրամցնում են «եվրաինտեգրացիայի» կեղծ լոզունգով (դրանցից առավել թուրքամետն այսօր ԵՄ դրոշով մերկապար էր ցույց տալիս խորհրդարանում)։ Ուզում են քաղքենիական զանգվածին համոզել, թե, իբր, ԵՄ–ում մեզ սպասում են և մնում է միայն հանրաքվե անել ու հայտնվել այնտեղ։

Իրականությունն այն է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այս իշխանությունները, նրանց դրսի տերերն ուզում են կազմակերպել Ալիևի պահանջով, բայց որպեսզի դա աչք ու ականջ չծակի, փաթեթավորում են ԵՄ–ական բլեֆով։
Ինչ մնում է ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին, ապա դա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է՝ շատ ավելի վատ վերջաբանով։

Նիկոլ Փաշինյանի ու թուրքական 5–րդ շարասյան բուն նպատակը մեր երկիրն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելն է, Հայաստանից Ռուսաստանի հեռացումն է և Իրանի դեմ թուրք–իսրայելական օղակի սեղմում ապահովելը։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում Հայաստանի հետ, իրենց ու իրենց տերերին չի հետաքրքրում։ Փաշինյանին միայն իր անձնական անվտանգության երաշխիքներն են հետաքրքրում, իսկ ԱԺ–ում լսումների մասնակցող «արևմտամետներին»՝ կանխիկ փողը՝ թուրքական լիրայի տեսքով։

Հ․Գ․։ Ի դեպ, ԵՄ–ին անդամակցելու հայտ ներկայացրած Վրաստանը հրաժարվում է Արևմուտքի ձեռքում մանրադրամ դառնալ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Փաշինյանը և նրան ձայնակցող 5–րդ շարասյունը համաձայնել են։ Գինը՝ Հայաստանն է (Արցախը նիկոլենք արդեն հանձնել են «եվրաինտեգրացիայի» շրջանակներում)»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan