Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Դիտել նաև
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
«Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին
Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը
ՀԱՊԿ-ն պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Интерфакс-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանը անդամակցության հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է։ Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինել կազմակերպության կազմում, թե՝ ոչ»,- ասել է նա։