ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան․ Sputnik

Դիտել նաև
Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյանի Տեսանյութ
Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան
Դուք դիրեկտոր չեք, դուք խորհրդարանի խոսնակ եք. Տեսանյութ
«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ
Միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան․ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի իշխանությունները, կարծես թե, դեռ չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին SputnikLive-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
Նա նշեց, որ ցանկացած օգնություն, նույնիսկ արտակարգ, չի կարող փակել այն բացերը, որոնք ի հայտ կգան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։
«Հայաստանում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»․- ասաց նա։
«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միշտ ազդեցիկ խաղացողներ են եղել մեր տարածաշրջանում։ Եթե Ռուսաստանին հանեն տարածաշրջանից, նրա տեղը մեկ ուրիշը կզբաղեցնի։ Ըստ երևույթին, դա կլինի Թուրքիան: Եվ բնակչության մեծ մասը դա հասկանում է»,- նշեց պատգամավորը։
Տեսանյութը՝ այստեղ։