Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

Այս օրենքով գրեթե ամբողջ Երևանն ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին, ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նշենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանական փաթեթ, որով առաջարկվում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առեւտրի վայրերի, բենզա-գազալցակայանների մուտքի ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ եւ դա պարտադիր դարձնել օրենքով:

«Պետությունը մի կողմից պարտադրում է, որ այդ տեսախիկները տեղադրվեն մասնավորների կողմից եւ տրվեն 24/7 օնլայն ռեժիմով մուտք ՆԳ նախարարության ՊՈԱԿ-ին: Այսինքն ստացվում է, որ կենտրոնացված մեկ կետից ամբողջությամբ անընդհատ վերահսկողություն է իրականացվելու ամբողջ տարածության վրա:

Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից սա շատ կտրուկ դրական որակական արդյունք կարող է ունենալ, բայց միշտ պետք է հիշել, որ երբ անվտանգությունը հզորացվում է, դա շատ հաճախ բերում է քաղաքացիական ազատությունը սեղմելուն: Դրա համար պետք է բալանսը պահել»,-ասաց նա՝ նկատելով, որ պետք չի ակնկալել, որ եթե այս տեսախցիկները տեղադրվեցին, հնցագործությունների թիվը միանգամից նվազելու է:

Մեդիափորձագետը նկատեց, որ բացարձակ ոչ մի երաշխիք չկա, որ այդ տեսախիցկները տեխնիկապես ճիշտ վերահսկվելու են. «Մենք մեր աչքով ենք տեսել, որ ադրբեջանցիները տեսախիցկներով մարդկանց տներն էին ներխուժում: Հիմա այդ քանակը տասնապատկվելու է: Հիմա անվտանգությունից ելնելով ինչ-որ բան է արվում՝ չապահովելով դրա անվտանգությունը:

Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետեւելու են ինչ-որ մարդիկ ՆԳՆ-ում: Եվ միշտ գալիս է հարցը՝ իսկ ով է վերահսկելու վերահսկողներին, որտեղ են երաշխիքները, որ օրինակ, պետությունը դա չի օգտագործելու քաղաքական դրդապատճառներից ելնելով, չեն հետեւելու լրագրողներին, որ բացահայտեն իրենց աղբյուրները: Հաջորդը, որն է երաշխիքը, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի, այսինքն մի չինովնիկ չի օգտագործի դա իր կնոջ սիրածին գտնելու համար: Հայաստանում եղել են դեպքեր, երբ մասնավոր տեսախցիկների ձայնագրությունը մասնավոր մարդիկ ստացել եւ հանրայնացրել են»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Աղբյուրը՝ news.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan