Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց
25
Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Պատերազմ Արցախում
Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ) Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Ավան վարչական շրջան. բնակիչների հետ քննարկում կլինի Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը 2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան

Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում»

«Կառավարության նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր է, ցավոք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահությանը, քանի որ մեր կառավարությունը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտությունն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ ) հորինել»:

Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մոտ երկու տասնամյակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, աշխարհի լավագույն ուղեղներից մեկը համարվող Ջեֆրի Սաքսի խոսքերն են «չեղարկման քաղաքականության» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրույցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նույն բնորոշումը հավասարապես կիրառելի է արևմտյան աշխարհի գրեթե բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժեքների պաշտպանության ու առաջմղման դրոշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականությամբ, սեփական գերակայությունը պահպանելու և տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժեքների ներքո իրականացվում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրույթ ստանալու համար: Եվ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում, ինչպես ցույց տվեց կորոնավիրուսի համաճարակը և արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանության միջոցով:

Սակայն, ինչպես Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցվեցին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ, հաջորդ փուլին ականատես կլինենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրությունների, գործող վարչակարգերը կկորցնեն տասնամյակից ավելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կկայացվեն եվրոպական ղեկավարների մասով՝ ակնհայտորեն պատմության գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողությամբ ապրող բորելներին ու միշելներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականության հետևանքները ամենօրյա կտրվածքով իր վրա է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը՝ գրանցելով կորուստ կորստի հետևից պատրանքային խոտումների դիմաց:

Հունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասվում նաև Միացյալ Նահանգներում: Հունիսի 27-ին նշանակվել են ամերիկյան պատմության մեջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանություններ կան այս առումով: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդարացված պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջո Բայդենի փոփոխության համար: Փորձարկվել են տարբեր հնարավոր թեկնածուներ, այդ թվում՝ տիկին Օբաման, հույս ունենալով հանրային աջակցություն գեներացնել նաև գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդյուն: Եվ, ակնհայտորեն, որոշում է կայացվել «փորձված թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածությունը, նաև այն պատճառով, որ ընտրարշավի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնես սովորականի պես» տրամաբանությամբ, առանց հասկանալու, որ ամերիկյան քաղաքական դաշտի պահանջները փոխվել են, քաղաքացիական պատերազմի շեմին հայտված հանրությունն իրական փոփոխություն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդեն իսկ մեկ անգամ բողոքի ու դժգոհության քվեարկությամբ մերժել են Հիլարի ՔլինթոնինԹրամփի դեմ ներկայիս քաղաքական հետապնդումներն ավելի ու ավելի են բզկտում խորապես բաժանված հասարակությունը՝ գրեթե անհնարին դարձնելով ընդունելի արդյունքով ընտրությունների անցկացումը:

Բայդենի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանություն չիրականացնելու արդյունքում առաջ են մղվել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լավ հասկանալով առկա ռիսկերը՝ ավելի են արագացնում գործընթացները՝ հույս ունենալով, նախապես ծրագրված սցենարների իրականացմամբ, ի վերջո, ինչ-որ հաջողություններ գրանցել, որոնք կօգտագործվեն ընտրություններում քվեներ պոկելու համար:

Սրանով է պայմանավորված դեպի Հայաստան ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչությունները՝ ջանալով ամերիկյան անվերապահ ու ակնկեղծ աջակցության պատրանք ստեղծել, մի կողմից, և շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բավարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, հույս ունենալով, ի վերջո, հասնելու մշտապես սպրդող, չարաբաստիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:

Ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետության հետ հապճեպ ձևակերպված, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որևէ անվտանգության ու խաղաղության հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից հետո կկարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր հանձնառությունների կատարումը Իրանի հանդեպ, որից թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն կերպ խուսափում են ակնհայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիառելով «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականությունը: Երկու պարագայում էլ հետևանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ հետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրվում արևմտյան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որևէ ստրատեգիական նշանակություն չունեն, ինչպես հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:

Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը համաձայնություն տալու համար ամերիկյան միջնորդներին ներկայացվում է պահանջների շարք, որոնք բավարարվում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետությանը հերթական բաց, արնածոր ու չամոքվող վերքը պատճառելով:

Շատ լավ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եվրոպական ղեկավարների շարքն արագորեն նոսրանում է, ինչն էապես դժվարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բավարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրության» կերպարով՝ ամերիկյան կողմն արագացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը, որի վերահսկողությունը, գործող հայկական վարչախմբի արբանյակ լոբբիստների ներկայացմամբ, իրականացվելու է արևմտյան ընկերության կողմից, ինչին էր ուղղված նաև ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբյուրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրություն է ստորագրվել այսպես կոչված «Թուրքիայի Հանրապետության «խաղաղության խաչմերուկում» մասնակցության մասին», ինչի առնչությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել է նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Մինչև հուլիսի սկիզբ զարգացումները կգան ամրագրելու այս բազմաշերտ հանձնառությունները, որոնք էլ ավելի կրիտիկական կդարձնեն Հայաստանի Հանրապետության առանց այն էլ ճգնաժամային վիճակը:

Ձյունիկ Աղաջանյան

Արտակարգ և լիազոր դեսպան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan