ՔՊ-ի և «Հանրապետության» Երևանի ավագանին ճողոպրել են․ Դերենիկ Մալխասյան Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում» Սարիկ Մինասյանին դեբատի եմ հրավիրում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
19
Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ նիստերի դահլիճից ՔՊ-ի ու նրանց կից «Հանրապետության» փախուստի վերաբերյալ Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից (ուղիղ) ԱՆԻՖ-ի ձախողման հեղինակն ինչո՞ւ է զբաղեցնում Երևանի քաղաքապետի աթոռը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ1-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին. Տեսանյութ Երևանի ավագանու նիստը. Քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը (ուղիղ) «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Պատերազմ Արցախում
ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Դերենիկ Մալխասյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրի տնտեսական բլոկը (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի երիտասարդ ուժը բարձր է պահում թիմի հաղթական ոգին Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անվտանգ է մեկ մարդ․ ի՞նչ է կատարվելու մյուս 3 մլն «վարչապետների» հետ․ «Կարճ ասած» Ալիևը հասկանում է` Փաշինյանը փոխվելու է. Տիգրան Քոչարյան Եթե սահմանադրությամբ Փաշինյանը վարչապետ չի, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր․ Արծվիկ Մինասյան ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի և հետագա հակահայ հրապարակումների համար Հարգելի՛ գյումրեցիներ, նայե՛ք Երևանին և պատկերացրեք այն կատարսիսը, որ կարող է սպասել նաև ձեզ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իրականում ինչո՞ւ է ԱՄՆ-ին հանկարծ հետաքրքրել Բքվում պահվող հայ գերիների հարցը Երևանում օդի աղտոտվածության մակարդակը 3-5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը Ավագանուն մերժել են, Սարիկ Մինասյանի «խնդրանքին»՝ ընդառաջել․«Ականատես» ՔՊ-ն պառակտում ու թունավորում է Գյումրու մթնոլորտը․ կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ 17-ամյա տղան մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան Ճղճիմ վարքագիծ․ «ՔՊ»-ն և «Հանրապետությունն» անտեսեցին 17.000 երևանցու ստորագրությունները․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ նիստերի դահլիճից ՔՊ-ի ու նրանց կից «Հանրապետության» փախուստի վերաբերյալ Մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ՔՊ-ի և «Հանրապետության» Երևանի ավագանին ճողոպրել են․ Դերենիկ Մալխասյան «Դեղերը և բժշկական պարագաները հաճախ ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում». Անուշ Պողոսյան Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից (ուղիղ) Դե հրապարակի՛ր, ի՞նչ թուղթ է, ո՞վ է քեզ թույլ տվել, ի՞նչ ես բանակցել. ՊԵՏՔ Է ՎՌՆԴԵԼ. Վահե Հովհաննիսյան Փաշինյանը ո՞նց պետք է դա «կերցնի» հանրությանը. Գեղամ Մանուկյան Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել․ Անի Ավետյան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ» Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում» Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ» Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ» ԱՆԻՖ-ի ձախողման հեղինակն ինչո՞ւ է զբաղեցնում Երևանի քաղաքապետի աթոռը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են սենսացիայի՞. արմատապես փոխե՞լ իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Վրացական քաղաքական դաշտում հերթական ռումբը պայթեց, այդ երկրի իշխանությանը մոտ կանգնած    «Ժողովուրդի ուժը»  կուսակցությունը հայտարարել է, որ «ժամանակն է եկել վերանայելու Վրաստանի և ԱՄՆ-ի  փոխհարաբերությունները»:

Հիշեցնենք, որ այս կուսակցությունը հիմնվել է Սոզար Սուբարիի գլխավորությամբ, 2022-ի օգոստոսին, մի շարք գործիչների կողմից, որոնք դուրս եկան իշխող «Վրացական երազանք»  կուսակցությունից, որպեսզի կարողանան հայտարարել այն, ինչ դեռ չեն հայտարարում Իվանիշվիլու թիմակիցները: Այդ տեսանկյունից Սոզար Սուբարիին համեմատում են Ռուսաստանի օրինակով Ժիրինովսկու հետ, ով երբեմն հայտարարում են այն, ինչ մտածում, բայց չէին հայտարարում ռուսաստանյան իշխանությունները:

Ի դեպ, նշենք, որ Սուբարին, Վրաստանի ազդեցիկ գործիչներից է, ով զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Սաակաշվիլու կառավարման ժամանակ զբաղվել է վրացի փախստականների օգնությամբ, հետո եղել այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը: Իդեպ, նրա մայրը հայուհի է:

2022-ի օգոստոսիին այս թիմը դուրս եկավ «Վրացական երազանքից», որպեսզի կարողանա համարձակորեն ասել այն, ինչ մտածում է Իվանիշվիլու թիմը, բայց հրապարակավ դեռ չի արտահայտվում:

Եվ ահա,  երկու օր առաջ, այս  ուժը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Եկել է ժամանակը, երբ  Վրաստանը պիտի վերանայի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ով միջամտում է երկրի ներքին գործերին»:

Մասնավորապես,  «Ժողովրդի ուժը» կարծում է, որ «…Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը շոշափել է թեմաներ, որոնք ուղղակիորեն կապված են Վրաստանի ինքնիշխանության և անկախության հետ…»:

ԱՄՆ-ը դեսպանը դժգոհել էր   Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների  խորացումից,  նշելով, թե իբր   Չինաստանը ֆինանսավորում է Ռուսաստանին, Ռուսաստանը  Վրաստանի   տարածքների օկուպանտ է, ինչպես կարելի է խորացնել տնտեսական կապերը  այդպիսի երկրի հետ:

Վրացական այս կուսակցությունը հետևյալ ձևով է պատասխանել ԱՄՆ դեսպանի այս քննադատությանը. «Եթե Չինաստանը ֆինանսավորում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այժմ պատերազմ է վարում Ուկրաինայում և գրավում նրա տարածքները, ինչո՞ւ է ԱՄՆ-ն ամեն տարի խորացնում տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ։ Եթե ​​Չինաստանի հետ հարաբերությունները վտանգավոր են ու սպառնալից, ապա ինչո՞ւ է Եվրամիությունը ստեղծում ու խորացնում իր տնտեսական ու քաղաքական շփումները, իսկ ԵՄ երկրները նույնն անում են ինքնուրույն՝ միությունից դուրս»։

Սակայն դա քիչ էր, Սոզար Սուբարիի քաղաքական ուժը հետևյալմեղադրանքով է հանդես գալիս ամերիկացիների հարցեին.«…Այսօր Վրաստանում նույնիսկ փոքրիկ երեխան գիտի, որ Սահակաշվիլին և նրա գործակալների բանդան Վրաստանի դեմ ամենաբարդ առաջադրանքներն են կատարել՝ օկուպացիան հրահրելու համար։ 2008-ի օգոստոսյան այս իրադարձություններից հետո էր, որ Ռուսաստանը կոչվեց «օկուպանտ», իսկ ԱՄՆ-ն՝ ռազմավարական գործընկեր, որը հետագա տարիներին քիչ թե շատ հաջողությամբ օգտագործվեց քարոզչության և հասարակական կարծիքի սարսափ ստեղծելու համար…»։

Սուբարիի կուսակցության կարծիքով 2008-ի  պատերազմը հրահրել էին ամերիկացիները, որպեսզի դրանից հետո  ԱՄՆ-ն հավերժորեն իր վերահսկողության տակ վերցներ Վրաստանը, երկիրը փորձելով դարձնել  «մանրադրամ»  Մոսկվայի հետ հարաբերություններում: Ամենից էականն այն է, որ այսօր դրա մասին արդեն հրապարակայնորեն է հայտարարվում:

Եվ ամենակարևորը, վերջում այդ քաղաքական ուժը կոչով դիմում է Վրաստանի իշխանություններին՝ վերանայել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, «ռազմավարական հարաբերությունների»  մակարդակը իջեցնելով, «ռազմավարական երկխոսության»  մակարդակի:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Կարծում ենք, հայ քաղաքական գործիչները պիտի դասընթացներ անցնեն Սոզար Սուբարիի մոտ, թե ինչպես կառուցել սեփական երկրի հարաբերությունները այլ երկրների հետ, որպեսզի դրանից չտուժի պետության շահը: Մանավանդ, որ Փաշինյանի իշխանությունը այս տարվա նոյեմբերին, պատրաստվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, «ռազմավարական երկխոսությունից», բարձրացնել մինջև «ռազմավարական հարաբերության», այսինքն, Հայաստանում Փաշինյանը պատրաստվում է անել այն, ինչից վրացիները փորձում են հրաժարվել, քանի որ ըստ իրենց՝ դրանից առավելապես  տուժեց իրենց երկիրը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan