Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց
25
35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Ավան վարչական շրջան. բնակիչների հետ քննարկում կլինի Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը 2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Ընդդիմադիր պատգամավորը հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ Կիևը պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ․ Դմիտրի Կուլեբա Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե

Ո՞ր տարածքները հանձնելու համար է Փաշինյանը ցանկանում հանրաքվե անցկացնել (տեսանյութ)

Փաշինյանը հայտարարեց ոչ միայն տարածքային զիջումների, այլև ՀՀ տարածքների հավանական օկուպացիայի մասին:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նույնիսկ հնարավոր է Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման հանրաքվե անցկացնել, անարժանապես աննկատ է մնացել: «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Սյունիքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ցավոք սրտի, Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվ դերակատարներից ոչ մեկն այս հարցում հստակ պարզաբանումներ չի պահանջել Փաշինյանից՝ ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ Հայաստանի ո՞ր շրջաններում են գտնվում այդ տարածքները, թե՞ այս կերպ Փաշինյանը կփորձի լեգիտիմացնել ադրբեջանական օկուպացիան, հիշենք, որ 2021-2022 թվականներից ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներ։

Նկատենք նաև, որ Փաշինյանի այս հայտարարությանը զուգահեռ ևս 2 գործընթաց է ընթանում.

1. ՀՀ իշխանությունները հայտարարում են ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու իրենց ձգտման մասին, որը թղթի վրա կարձանագրի Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունների բարձրացումը ռազմավարական բնույթի գործընկերության մակարդակի։ Եվ սա այն իրավիճակում, երբ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը «Ազատության» հետ զրույցում ոչ միայն փաստացի ՉԻ ասում, որ ԱՄՆ-ը կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այլ նույնիսկ հայտարարում է, որ ԱՄՆ-ը չի լինի Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կետերի պահպանման երաշխավորը, քանի որ, մեջբերենք, «Ոչ մի կողմ իրենց չի խնդրել այդ դերն ունենալ:»։ Այսինքն՝ Վաշինգտոնն արդեն լվացել է ձեռքերը ապագա հնարավոր ցնցումներից։

2. Մոսկվան, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջոցով, արդեն փաստացի հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության և արտաքին քաղաքական վեկտորի վերջնական փոխակերպումից հետո դեպի Արևմուտք, ՌԴ-ն կխզի անվտանգության ոլորտում հարաբերությունները Հայաստանի հետ, և հայ ժողովուրդը կզգա, որ ամերիկացիներն հայերին տվել են ոչ թե իրական, այլ «թղթե անվտանգության հովանոց»:

Այս բոլոր գործընթացների արդյունքում Փաշինյանը հանրաքվեի միջոցով ոչ միայն կփորձի լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը, դրա պատասխանատվության մի մասը գցելով ժողովրդի վրա (որը, ամենայն հավանականությամբ, «ճիշտ» կքվեարկի հանրաքվեի ժամանակ , քանի որ ժամանակակից Հայաստանում կարևոր է ոչ թե ինչպես են քվեարկում, այլ՝ ով և ինչպես է հաշվում), ամենայն հավանականությամբ, նույն հանրաքվեի միջոցով նա կյանքի կկոչի այն գաղափարը, որ Հայաստանը պետք է լինի ոչ դաշինքային կարգավիճակ ունեցող երկիր (պատահական չէ, որ Փաշինյանը այս մասին կրկին հիշեց անցյալ շաբաթ), և արդյունքում Հայաստանը կհայտնվի առանց իրական անվտանգության երաշխիքների, իսկ Բաքուն կվերահսկվի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի շարք կարևորագույն տրանսպորտային հանգույցներ։

Ինքներդ պատասխանեք հարցին՝ սրանից հետո որքանո՞վ կարող է իրատեսական լինել Բաքվի նոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Պատասխանեք նաև հարցին՝ ինչպե՞ս կարձագանքեն Վաշինգտոնը և Փարիզը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում։

Պատասխանեք նաև հարցին՝ ինչպես կարձագանքեն ագրեսիային Թեհրանում և Մոսկվայում։ Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում որքանով է իրատեսական Հայաստանի տարածքների օկուպացիան։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan