Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան
21
Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Պատերազմ Արցախում
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան Իրան, այց Թուրքիա, դավադրություն Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան Այսօր մեր ընտանիքը լուրջ փորձության միջով է անցնում. Սամվել Կարապետյանի դուստր Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով ու հաջողակ մարդկանց Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) «Զրոյական կետի» վկան ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է բոլոր սահմաններից. Ստաս Նամին Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Փաշինյանը գնացել է Էրդողանին երդում տալու. Գառնիկ Դանիելյան Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը Էրդողանը խաղի հաջորդ փուլում Ալիևին կասի` հիմա քո ստանալու ժամանակն է. Հայկ Նահապետյան Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը

Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի

Տավուշյան հայտնի դեպքերից հետո, երբ սկսվեց Հայաստանում նոր ընդդիմադիր շարժում, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվեց գրեթե 180 աստիճանով:

Առաջին անգամ, 2018-ից հետո, Նիկոլ Փաշինյանն ամբողջովին կորցրեց ոչ միայն  իր  քաղաքական լեգիտիմությունը, երկիր ղեկավարելու համար, այլև կորցրեց իր սոցիալական հենարանը, որն առաջացել էր 2018-ից հետո՝ նախկինների դեմ ատելության հիմքի վրա:

Նա այդ լեգիտիմությունը կորցրել էր, դեռ 2022-ի գարնանը, երբ հայտարարեց, որ պիտի հրաժարվել Արցախի անկախության գաղափարից: Սակայն այն ժամանակվա ընդդիմությունը չկարողացավ հեռացնել Փաշինյանին իշխանությունից: Դրա գլխավոր պատճառն այն էր, որ այդ ընդդիմության հետևում կանգնած էին նախկին իշխանության ներկայացուցիչները: Իսկ վերջիններիս նկատմամբ հանրությունը իր գնահատականը տվել էր արդեն 2021-ին:

Փաշինյանի հաջորդ լեգիտիմության խնդիրն առաջացավ 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ պաշտոնապես հաստատեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում:

Դրանից հետո, ընդդիմությունը ոչ նոր փողոցային պայքարի դիմեց, ոչ էլ պահանջեց արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ վստահ չէր, որ կկարողանար  հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Հետո սկսվեց Արցախի շրջափակումը, արցախահայության ողբերգությունների նոր շղթան, որն նույնպես չսասանեց Փաշինյանի իշխանությունը:

Հետո, 2023-ին, Երևանի քաղաքային ընտրություններին  ավանդական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել, նույն պատճառով, քանի որ վստահ չէր, որ կկարողանար հաղթել Փաշինյանի թիմին:

Իսկ երբ Արցախը ամբողջովին հայաթափվեց, 2023-ի սեպտեմբերին, նույն ընդդիմությունը կրկին հրաժարվեց պահանջել արտահերթ ընտրություններ՝ նույն պատճառաբանությամբ:

Եվ ահա, երբ եկավ տավուշյան գյուղերի հանձնման խնդիրը, այս ընդդիմության փոխարեն դիմադրության նոր շարժում սկսեց պատահական մի սրբազան, ով իր պայքարով, գրեթե  ամբողջովին զրոյացրեց Հայաստանի ողջ ընդդիմությանը: Սակայն սրբազանը  լուծեց  մի շատ կարևոր խնդիր նույնպես: Նա «նախկին-ներկա» շահարկումային թեզը դուրս հանեց իշխանության հետ դիսկուրսից, որից էլ պարզ դարձավ, որ Փաշինյանն այլևս լուրջ հենարան չունի հանրության մեջ:

Նրա հենարանը  նախկինների հանդեպ բացասական տրամադրություններն էին և պատերազմի հանդեպ վախը: Հենց այդ երկու գործոնն էր շահարկում Փաշինյանը:

Այսօր, սրբազանի շնորհիվ, նախկինի գործոնը գրեթե վերացել է, որի արդյունքում Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում:

Նրան մնացել է ընդամենը պատերազմի հանդեպ վախի խաղաթուղթն աշխատացնելը:

Սակայն Փաշինյանն ունի նաև մեկ այլ զենք. դա սրբազանի քաղաքական անփորձությունն է: Այս մարդը չի տիրապետում  քաղաքական նրբություններին և իր համար կարևոր է համարում, որ իր շուրջ հավաքված զանգվածը հանկարծ չհիսթափվի:

Սակայն երբ իր շրջապատը տարբեր շահեր ունենալու պատճառով առաջարկում է իրարից տարբեր լուծումներ, վերջնարդյունը դառնում է քաղաքական անգործությունը, որն էլ առաջ է բերում  քաղաքական իմիտացիա, որի հետևանքով մարդկանց մոտ առաջանալու է հիասթափություն:

Այս հանգամանքը  արձանագրել  է նաև Փաշինյանը: Նա սպասելու է մի որոշ ժամանակ և, երբ զգա, որ հանրության հիասթափությունը հասել է պիկի, որոշում է կայացնելու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ձեռքի հետ անցկացնելով հանրաքվեն, որը պահանջում է Ալիևը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan