Մոսկվան հուսով է` Երեւանում կհասկանան...

«Հրապարակը» գրում է. «Մոսկվան հուսով է` Երեւանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:
Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։
«Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,- ասել է Գալուզինը: