Ի՞նչ ճակատագիր կունենա Հայաստանը Ստամբուլի բանակցություններից հետո Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ)
15
Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ. Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց Փաշինյանի սուպեր-ժողովրդավարական իշխանությունը շարունակում է հարձակումը լրագրողների վրա Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել. ասում է՝ պատճառն «ընտանեկան հանգիստ կյանքին» նվիրվելն է Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել. Արմեն Ռուսատմյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ. Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում գիշերազգեստով, հողաթափերով. Դիմում՝ ՆԳ նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին Արա՛, մեր հողերն ո՞ւր ա, մեր տներն ո՞ւրա․ «Կարճ ասած» Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց Ի՞նչ ճակատագիր կունենա Հայաստանը Ստամբուլի բանակցություններից հետո Ընդդիմադրի ընտանեկան մեքենայի հրկիզումը կարմիր գիծ է Փաշինյանի սուպեր-ժողովրդավարական իշխանությունը շարունակում է հարձակումը լրագրողների վրա Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել. ասում է՝ պատճառն «ընտանեկան հանգիստ կյանքին» նվիրվելն է Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել. Արմեն Ռուսատմյան Կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը․ Հոխիկյան Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»

Կիրանցեցիների «կեղծ փաստաթղթերի» հետքերով. ինչպես են ԽՍՀՄ-ի տարիներին ճշգրտել սահմանները

Հայկական ԽՍՀ–ի, իսկ ավելի ուշ նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունները չէին կարող Կիրանցի շրջանում հողի սեփականության սխալ վկայականներ տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԽՍՀ գյուղնախարարությանը կից «Հայպետհողշիննախագիծ» պետական նախագծային ինստիտուտի («Армгипрозем») նախկին ղեկավար Սերգեյ Հարությունյանը։

Նա նախագծային ինստիտուտը ղեկավարել է խորհրդային տարիներին և անկախության շրջանում, եղել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողշինարարության և հողային կադաստրի վարչության ղեկավարը: 1980-ականների սկզբին անձամբ մասնակցել է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանների ճշգրտմանը։

Sputnik Արմենիան Հարությունյանին խնդրեց մեկնաբանել, թե արդյոք «Հայպետհողշիննախագիծը» կարող էր սխալ քարտեզներ կազմել, իսկ կադաստրի կոմիտեն` սխալ փաստաթղթեր տրամադրել Կիրանցի շրջանում։

Բանն այն է, որ խորհրդային տարիներին «Հայպետհողշիննախագծի» կազմած` Կիրանցի շրջանի քարտեզներից մեկի կրկնօրինակի վրա Տավուշի գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջն ու հարակից տարածքը, որոնք հիմա Ադրբեջանին են հանձնվում` համաձայն ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1976թ.-ի քարտեզի, Հայկական ԽՍՀ–ի կազմի մեջ են մտնում։ Եվ բնակիչներն այդ հատվածների համար կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականներ ունեն։

Ընդ որում` Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են, որ անշարժ գույքի կադաստրային վկայագրերը Տավուշի Կիրանց գյուղի որոշ բնակիչների նախկինում սխալմամբ են տրվել: Սակայն այն հարցը, թե արդյոք «գետնի վրա» երբևէ գյուղով անցնող սահման գոյություն ունեցել է, թե ոչ, չեն մեկնաբանում։

Հարությունյանը պատմեց, որ խորհրդային տարիներին «Հայպետհողշիննախագծի» կազմած սահմանային հատվածների քարտեզները համաձայնեցվել են Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ների և Մոսկվայի իշխանությունների կողմից:

«Այն տարածքները, որոնց համար մենք սեփականության վկայականներ ենք տվել, մեր տարածքն է։ Ոչ մի սխալ չէր կարող լինել։ Ադրբեջանը պայքարում էր ամեն կտորի համար, նրանք թույլ չէին տա իրենց տարածքի համար փաստաթղթեր տրամադրել»,-ընդգծեց Հարությունյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանում գոյություն ուներ սահմանների հստակեցմամբ զբաղվող նմանատիպ ինստիտուտ`«Азгипрозем»-ը, և սահմանային հատվածների քարտեզները համընկնում էին «Հայպետհողշիննախագծի» տվյալների հետ: Եվ ընդհանուր առմամբ տարբեր ԽՍՀ-ների «Гипрозем» ինստիտուտների կազմած քարտեզները համընկնում էին Մոսկվայի քարտեզների հետ և հիմք էին հանդիսանում ամբողջ ԽՍՀՄ-ի համար:

Քարտեզների տարբերությունը, ըստ Հարությունյանի, բացառվում էր։

Ինչ վերաբերում է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբին, ապա այնտեղ օգտագործում էին նույն տեղագրական քարտեզները, բայց սահմանը նշում էին իրենց ունեցած խնդիրների շրջանակում։

«Մեր քարտեզները հիմք են: «Гипрозем»–ի կազմած քարտեզները չեն կարող սխալ լինել, դա պետական կառույց էր: Քարտեզներ է կազմել նաև գեոդեզիայի ինստիտուտը, բայց մեր քարտեզները համընկնում են: Մենք օգտագործել ենք նրանց քարտեզները և դրանց վրա մեր տարրերն ենք ավելացրել»,-ասաց Հարությունյանը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀՀ ներկայիս կադաստրի կոմիտեն օգտագործում է այդ երկու ինստիտուտների քարտեզները:

Նա նաև ընդգծեց` բացառված է, որ քարտեզների վրա որևէ փոփոխություն արվեր սահմանամերձ շրջանների այն ժամանակվա գյուղխորհուրդների ղեկավարների նախաձեռնությամբ: Նրանք կարող էին միայն վարձակալության հանձնել. որպես սեփականություն փոխանցելու իրավունք ու հնարավորություն չունեին:

Հարությունյանն ինքը` որպես «Հայպետհողշիննախագծի» ղեկավար, այն ժամանակվա Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարությամբ, 80-ականներին անձամբ է մասնակցել Մոսկվայի միջնորդությամբ ադրբեջանական ԽՍՀ-ի հետ սահմանների ճշգրտմանը:

«Մենք սկսել ենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող հանգուցային կետից: Հստակեցրել ենք ամբողջ սահմանը, և Ադրբեջանը դրանից հետո որևէ հավակնություն չի ունեցել»,-նշեց Հարությունյանը:

Ընդ որում, ըստ մասնագետի, այն ժամանակ իրենք սահման չէին գծում, այլ ճշտում էին արդեն գոյություն ունեցողը:

«Վերականգնում էինք հողօգտագործողների սահմանները (կոլտնտեսություններ, սովխոզներ. խմբ.): Այդգործընթացն այնքան ճշգրիտ էր, որ տասնյակ տարիներ անց մենք հայտնաբերեցինք սահմանային սյուների տակ պահպանված ածուխը, որն օգտագործվում էր որպես գծանշման համար առավել դիմացկուն նյութ: Եթե Հայաստանը սեփականության վկայականներ է տվել կադաստրային քարտեզներով, ապա այդ հատվածը չի կարող Ադրբեջան լինել։ Դա բացառվում է»,-շեշտեց Հարությունյանը։

Նրա խոսքով` հիմա էլ է հնարավոր հեշտությամբ գտնել այն տեղերը, որտեղ տեղադրված են եղել սահմանային սյուները` ինչպես նախկին, այնպես էլ 80-ականներին ավելացվածները։ Միայն ցանկություն է պետք։

Հարությունյանը նաև պատմեց, որ երբ 90-ականների սկզբին մարդկանց հող էին բաժանում, մարզերում համապատասխան հանձնաժողովներ ստեղծվեցին։ Մեկ այլ մասնագիտական հանձնաժողով էլ (կրկին Հարությունյանի ղեկավարությամբ), որը կազմվեց հենց «Հայպետհողշիննախագծի» աշխատակիցներից, աջակցում էր տեղական մարմիններին։ Հարությունյանը չի կասկածում տրված փաստաթղթերի օրինականությանը։

Նշենք, որ չնայած Հարությունյանի հարուստ փորձին և Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման գործում ունեցած մասնակցությանը` նրան չեն ներգրավել այսօրվա սահմանազատման գործընթացում։

Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված ՀՀ տարածքին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan