Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան
13
Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս» Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ (տեսանյութ) Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք Ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև (տեսանյութ) Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան Նիկոլ Փաշինյանին անգամ սեփական թիմում չեն հարգում. Էլեոնորա Մանանդյան Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու․ Արթուր Խաչիկյան Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող Նախկին պատգամավորի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել Հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն Նոր «Մասկի շոուներ» կլինեն Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյանն ամեն օր մոտեցնում է պատերազմը․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին գտել են կախված Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչու էր Փաշինյանը գնացել Սյունիքի մարզ, սկզբունքորեն, դժվար չէ կռահել: Զրոյի ձգտող վարկանիշի պայմաններում, մանավանդ հունիսի 12-ին ոստիկանության միջոցով կազմակերպված արյունահեղությունից հետո նրան շտապ կարգով «վերականգնողական պրոցեդուրա» էր պետք: Բայց դա՝ իր հերթին: Այնպիսի անձնավորության պարագայում, ինչպիսին արդեն 6 տարի Հայաստանը ցնցող Փաշինյանն է, նմանօրինակ այցերը միայն մեկ նպատակ չէ, որ հետապնդում են: Նրա որևէ մարզային այց, ինքնին, արդեն որոշակի չարագուշակություն պարունակում է իր մեջ:

Օրինակներով չծանրաբեռնենք ընթերցողին՝ Արցախից Կիրանց օրինակ է, որ աընդհատ հետապնդում է մեզ: Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Սյունիքի հետ: Արդյո՞ք շուտով Արարատ կամ Գեղարքունիք չի մեկնելու: Ճիշտ է, առավել դիտողունակ մեկնաբանները ենթադրում են, որ հարվածի տակ հաջորդը ոչ թե Սյունիքի բնակավայրերն են հայտնվելու, որոնք արդեն մի անգամ 2020-ի նոյեմբերի-դեկտեմբերին, այն էլ՝ «բանավոր համաձայնությամբ», ծանր հարված ստացել են, այլ այս անգամ Արարատի մարզի Տիգրանաշենն է «սահմանազատվելու», ավելի ճիշտ՝ «սահմանահանձնվելու», բայց օրը կգա, ինչպես ասվում է, չարն էլ՝ հետը, կիմանանք: Փոքր ու փոքրացող երկիր է:
Համենայն դեպս, Փաշինյանը սյունիքյան այցի ընթացքում տարբեր բաների մասին խոսեց, որքան էլ հիմնական նպատակներից մեկը ոչ թե խոսելն էր, այլ «Սյունիքի մարզի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում Հայաստանը սահմանազատող Փաշինյանին» բեմականացված շոուի ցուցադրությունն էր: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքրական ու հատկանշական:

Ինչպես վկայում են տեղացիները, Երևանից ժամանած համապատասխան ծառայությունների աշխատակիցները մի քանի օր շարունակ «մաղել» են մարզը ու հատկապես այն բնակավայրերը, որտեղ, ըստ ծրագրի, պետք է այցելեր կամ այցելեց Փաշինյանը: Տեղական իշխանություններն ու քպականները պատասխանատու էին Փաշինյանի հետ «պատահաբար» հանդիպող, նրան գրկող-գուրգուրող «ինքնամոռաց» կողմնակիցների քասթինգի համար: Ի լրումն, «կենտրոնից» նաև «դիմավորող-ուղեկցող» յուրայինների գործուղման մասին էլ խոսակցություններ էին շրջանառվում: Մի խոսքով՝ դատարկ շոու, որի հիմնական նպատակը դեռևս «ժողվարչապետ» քարոզչական փուչիկն է: Ըստ որում, անհասկանալի է, թե ում համար է դա:

Վերջին հաշվով, շոուի հանդիսատեսը հիմնականում Հ1-ի կամ իշխանական քարոզչության այլ միջոցների լսարանն է, որի ընդգրկումը մոտավորապես արդեն համընկնում է ՔՊ վարչության կազմի ու նրանց ազգականների թվակազմի հետ: Կարճ ասած՝ իրենք նկարում են, իրենք նայում, իրենք հրճվում ու ցնծում: Մեծ հաշվով՝ ինքնախաբեություն:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք մեկը մյուսից «շքեղաշուք» են: Օրինակ՝ Փաշինյանը խոսեց այն մասին, որ փշալարեր կանցկացվեն, ինչպես, ասենք, Կիրանցում (չնայած Բագրատ Սրբազանն ասում է, թե ոչ մի փշալար էլ չկա, գնալու է՝ անձամբ ստուգի), ինչից հետո այլևս կովերը չեն հատի սահմանը և չեն հայտնվի թշնամուն նվիրած տարածքներում: Դե, կովերը «ջի-փի-էս» չունեն, քաղաքականապես անգիտակից կենդանիներ են:

Վերջ, այլևս կարելի է, ուրեմն, փաշինյանական մոտեցմամբ, երկրի ու հատկապես սահմանամերձ դարձված բնակավայրերում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովված համարել: Չէ՞ որ կովերն այլևս փշալարերը չեն հատի ու անցնի թշնամապատկան տարածք: Լավ, իսկ եթե հանկարծ հավերն ու սագերը անցնե՞ն: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում: Փշալար-սահմանը հատելու դեպքում վնասազերծվելո՞ւ են, թե՞ ոնց: Ավելի վատ, որ միգուցե Փաշինյանի մտքով չի անցել. եթե թշնամին իր հաճույքի համար սկսի կրակել, ենթադրենք, Ներքին Հանդի տների, բնակիչների ուղղությամբ, ի՞նչ է, թշնամական գնդակները, արկերն ու ականները գալու են, հասնեն փշալարերին ու թափվեն գետնի՞ն: Համաձայն ենք, ամենևին ծիծաղելի չէ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, թե հատկապես ո՞վ է ու ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամին:

Այցի ընթացքում Փաշինյանն, ի դեպ, խոսք նետեց նաև այն մասին, թե սահմանազատման հարցերի հետ կապված, հնարավոր է, հանրաքվե լինի կամ այդ հարցերը հանրաքվեով որոշվեն: Այստեղ էլ են մի շարք հարցեր ծագում (չնայած, անշնորհակալ գործ է՝ տրամաբանություն ու պատճառահետևանքային կապ գտնել նույն թեմայով Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների միջև): Օրինակ, այդ ինչպե՞ս է, որ Կիրանցում, Ոսկեպարում, մի խոսքով՝ Նոյեմբերյանի շրջանում սահմանազատման համար հանրաքվեի կարիք չեղավ, այլ սև ու կարմիր «բերետներով» բնակչությանն «աղացին» ու արագորեն «սահմանագծեցին» ու «սահմանազատեցին», իսկ հիմա, պարզվում է, կարող է հանրաքվե լինել, ենթադրենք, Սյունիքի կամ այլ մարզի սահմանային տարածքների հետ կապված: Կիրանցն ու Ոսկեպարն, ի՞նչ է, ա՞յլ երկրի տարածքում են, ա՞յլ օրենքներ էին այն դեպքում գործում: Երկրորդ՝ ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքն, առհասարակ, եթե Փաշինյանն ու իր «առաջին շարքի» կուսակիցները խոսում էին «սահմանի վերականգնման» մասին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ չգիտես, թե ո՛ր թվականի քարտեզը, որ միայն իրենք են տեսել ու չեն հանրայնացնում: Այդ ի՞նչ իշամեղու է թառել կառավարության ծրագրերի վրա, որ «հանկարծակի» հիշեցին հանրաքվեի, մեծ հաշվով՝ այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ հարցերը, Սահմանադրության համաձայն, որոշվում են հանրաքվեով:

Թե՞ նաև ձեռքի հետ սահմանադրական հանրաքվե էլ է լինելու՝ համապատասխան փոփոխությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ «հանրաքվե» ասվածը այն փայլաթուղթն է, որով Փաշինյանն ու նրա իշխանությունը զուգահեռ ցանկանում են փաթեթավորել առհասարակ Սահմանադրության փոփոխությունը՝ Սահմանադրության նախաբանի ու Անկախության հռչակագրին արված հղման վերացմամբ՝ գործնականում կատարելով Ալիևի ու Էրդողանի հերթական պահանջ-նախապայմանը: Կա նման «գործիքակազմ»՝ ակնհայտ տապալվելիք որևէ հանրաքվեի հետ դնել մեկ այլ հարց, կամ կազմակերպել ընտրություններ:
Հարցեր շատ կան: Այդ թվում՝ խաչքարերի վերաբերյալ Փաշինյանի դարակազմիկ «մտքերի» վերաբերյալ, որ արտահայտեց Սիսիանի ավագ դպրոցի «բերման ենթարկված» աշակերտների հետ հանդիպման ժամանակ: Թե բա. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե, քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»:
Իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրոտվածքում ներառելու ենթակա այս արտահայտության հեղինակը ակնհայտորեն աշխարհընկալման ու ազգային ինքնության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Հակառակ դեպքում ուղղակի անհնար էր նման բառակույտ ձևակերպել ու արտաբերել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan