Ամերիկացիները գրավ են դնում իրենց տները բիթքոին ձեռք բերելու համար (Տեսանյութ)
Ամերիկացիները բիթքոին ձեռք բերելու համար գրավ են դնում իրենց տները, ինչի մասին CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արժեթղթերի հյուսիսամերիկյան ադմինիստրատորների ասոցիացիայի ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, վերջինիս խոսքով՝ իրավիճակը չեն փոխել անգամ աշխարհի ամենահայտնի թվային արժույթի փոխարժեքի տատանումները:
Հաշվի առնելով, որ բիթքոինի փոխարժեքը 2017-ի սկզբին գրանցած 1000 դոլար արժեքից վերջին մեկ ամսում հասել է 17 000-ի, շատերն են ձգտում զանգվածաբար ձեռք բերել այդ արժույթը: