Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի ասուլիսը

Բագրատ սրբազանի այսօրվա ասուլիսը կարևոր է այն իմաստով, որ մինչ այսօր շատ դեպքերում նա տարբեր հարցերին անորոշ պատասխաններ և լուծումներ էր տալիս: Այսօրվա ասուլիսը բացառություն չէր, բայց տարբեր հարցերին պատասխանելիս պարզ երևում է, թե ինչ պատկերացումների տեր է այս մարդը:

Եվ այսպես. նա խոսեց տարբեր խնդիրներից մենք էլ փորձենք դասակարգել  դրանք և ներկայացնել  նրա պատասխանների տրամաբանությունը:

Նախկինների հետ իր կապի մասին

Տպավորություն կա, որ սրբազանը բարդույթավորված է այս հարցով և ամեն առիթով փորձում է հերքել, որ իր հետևում նախկիններն են  կանգնած:

Նա նշեց, որ ջերմ հարաբերություններն ունի բոլոր երեք նախագահների ներկայացուցիչների հետ, բայց և մի փոքր տարանջատեց առաջին նախագահին, նրա մասին ավելի ջերմ արտահայտվելով: Կարող ենք ասել, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ առաջին նախագահի մասին ավելի քիչ է խոսվում և այդ իմաստով սրբազանը չվախեցավ դրա մասին խոսել: Դա նշանակում է, որ սրբազանը խիստ զգայուն է հանրային կարծիքի վերաբերյալ և վախենում է, որ այն փոփոխվի իր հանդեպ նախկինների հետ ինչ-ինչ առնչությունների պատճառով:

Մարտի 1-ի մասին

Այս հարցում էլ սրբազանը գտավ խորամանկ պատասխանի ձև, նշելով, որ 2008-ի դեպքերը դատապարտելի են, բայց կոնկրետ մեղավորների մասով պիտի Փաշինյանի իշխանությունը որոշում կայացրեր, որը չկա: Իսկ քանի որ այդպես է, նշանակում է այս դեպքերի մասին նա կարող է խոսել կրավորական ձևով: Բայց համեմատում է 2008-ի մարտի 1-ը 2024-ի հունիսի 12-ի հետ, քանի որ այդ երկու դեպքում էլ գլխավոր հերոսի դերում Նիկոլ Փաշինյանն էր: Սրբազանը այդ   դեպքերը  համեմատելով՝ սահուն կերպով փորձում էր գլխավոր մեղավորի դերում տեսնել  Փաշինյանին: Ինչ վերաբերվում է նրան, որ 2008-ին եղան զոհեր, իսկ 2024-ին՝ ոչ, դա նույնպես պայմանավորված էր Փաշինյանի անձով: 2008-ին նա սադրեց փողոցն ընդդեմ ոստիկանության, դրա համար էլ զոհեր եղան, 2024-ին ընդդիմությունը այդ քայլին չգնաց, դրա համար էլ զոհեր չեղան, բայց Փաշինյանը 2024-ին էլ էր պատրաստ գնալ արյունահեղության:

Պետք է նշել, որ սրբազանի այս պատասխանը համոզիչ եղավ հանրության մեծ մասի համար:

ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի առաջարկի մասին

Սրբազանի պատասխանը այս հարցում էլ էր տրամաբանական: Նա նշեց, որ Փաշինյանն այս խնդիրն օգտագործելով փորձում է ստանալ իր հանդեպ վստահություն՝ հանրության կողմից: Մինչդեռ բովանդակային իմաստով այս հարցը դժվար լուծելի է, հատկապես եթե հաշվի առնենք այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը:

Սահմանագծման և սահմանազատման խնդիրների մասին

Այստեղ նույնպես սրբազանը կրկնեց այն, ինչ գիտեն բոլորը, որ այս գործնթացը ոչ մի կապ չունի իրական սահմանազատման և սահմանագծման հետ: Նա նշեց, որ պարտադրանքը պիտի տարբերել իրական երկխոսության հետ, ճիշտ է, չասեց, թե ինչ պետք է անել, որ Հայաստանը կարողանա բանակցել Ադրբեջանի հետ այս հարցում, առանց ճնշումների՝ Բաքվի կողմից:

Շարժման նպատակին հասնելու մասին

Այս հարցում էլ նրա պատասխանը լղոզված էր, քանի որ ինքն էլ չգիտի թե ինչպես կարելի է հասնել նպատակին: Միայն ասաց, որ շարժումը   «շաբաթներ էլ, ամիսներ էլ շարունակվելու է»՝ մինչև հասնի իր նպատակին:

Հասկանալի է, որ շարժումը օլիմպիական խաղեր չեն, որ միայն մասնակցությամբ համարենք, որ հասել ենք հաջողության: Քանի որ Փաշինյանի մահաբեր քաղաքականությունը կանգ չի առնելու և սրբազանին հարցադրում են անելու, բա ե՞րբ ենք հասնելու հաջողության: Իսկ որոշ ժամանակ հետո էլ առաջ է գալու կասկածը, թե միգուցե այս շարժումը հենց դրա համա՞ր է, որ չհասնի հաջողության, որպեզսի Փաշինյանը կարողանա լուծել իր համար գլխավոր խնդիրները:

Անկասկած, սրբազանին մեղադրել միտումնավորության մեջ, չի կարելի: Նա իսկապես անկեղծ մարդ է,  սակայն նույնպես անկեղծորեն լուծում չունի, թե ինչպես պիտի հասնել հաջողության: Նրան այսօր աջակցում են մոտ 100 կուսակցություն և մոտ այդքան էլ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, օրեկան 100-ից ավել խորհուրդներ են տալիս, թե ինչ պիտի անել:

Ընդ որում այդ քաղաքական ուժերը ներկայացնում են գրեթե ամողջ երկրի քաղաքական ներկապնակը:

Տպավորությունն այն է, որ սրբազանի  համար այս պատկերը բացարձակ արժեք է և, դրա իսկ պատճառով, նա չի ուզում անել այնպիսի քայլ, որից հետո այդ ուժերից մի մասը հրաժարվի  իրեն աջակցելուց:

Արդյունքում ստացվում է, որ սրբազանի  գործնեության   գլխավոր կրեդոն դառնում է 20-րդ դարի հայտնի սոցիալիստ Բերնշտեյնի մոտեցումը, որն ուներ հետևյալ բանաձևը. «Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»:

Միայն դժվար թե այս մոտեցումը դրական արդյունք կբերի Հայաստանին, եթե չասենք՝ ճիշտ հակառակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan