Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Պատերազմ Արցախում
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով Փաշինյանը չի ներում իրեն լավություն արած մարդկանց. Տիգրան Քոչարյան

«Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմնագիր Սևակ Հակոբյանի գրառումը․

«Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Հովհաննիսյանը վստահ է, որ համաներման տա՞կ կընկնի Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 3-ին, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Եթե բաց եք թողել, դե բռնվե՛ք․ 2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանությունը հեղափոխական նիկոլենց նկատմամբ կիրառել էր հատուկ միջոցներ՝ 8 հատ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ։ Երանոսյանի վրա դրվեց իշխանությունը չարաշահելու հոդվածը։

Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, առաջացրել ծանր հետևանքներ։ Այս դատավճռի կայացումից ընդամենը 9 օր անց՝ 12․06․2024թ․, Բաղրամյան փողոցում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների և իրենց գործն անող լրագրողների վրա ոստիկանությունը կիրառեց նույն լուսաձայնային նռնակներից՝ «Զարյա-3»։ Ասում են՝ ժամկետանց, ինչի նաև արդյունքում, ի տարբերություն 2018 թվականի, եղան շատ ավելի լուրջ վնասներ, ընդհուպ մինչև երկու քաղաքացի կորցրեց ձեռքը։ Ո՞վ էր հրաման տվողը․ տարածքում գտնվող ամենաբարձր պաշտոնյան ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էր։

Արամ Հովհաննիսյանն այս որոշումը կայացնելուց առաջ ուներ թարմ դատավճիռ ու պետք է որ իմանար, որ այդ արարքը մի օր պատժվում է, նախադեպն էլ կա։ Լևոն Երանոսյանի՝ այդ միջոցը կիրառելու համար դատախազությունը պահանջում էր 11 տարվա ազատազրկում, իսկ Արամ Հովհաննիսյանի պարագայում դեռևս ծպտուն չի հանել։ Նշեմ, որ Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ: Կրկնեմ՝ շատ ավելի լուրջ վնասվածքներ են ստացել քաղաքացիները, լրագրողները, քան 2018-ին այդ երկու օրվա ընթացքում։ Ինչ-որ կասկած ունեմ, որ Աննա Վարդապետյանը ձայն է հանելու. ու Արամ Հովհաննիսյանը շարունակելու է նռնակներ կիրառել, երբ պետք լինի, որ Փաշինյանը մի դռնից դուրս գա ու ճողոպրի տուն, գործի և այլն: Վարդապետյանը բան չի անի, մինչև իշխանափոխություն, ու Հովհաննիսյանի դեմ քրգործը կհարուցվի լայն փաթեթով։ Սույն ոստիկանապետի գործը, սակայն, էականորեն տարբերվում է Երանոսյանի գործից, որովհետև եթե նա դատարանում արդարանում էր, թե մեղավոր չէ, քանի որ ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել իշխանությունն անցնցում փոխանցել, ապա Արամ Հովհաննիսյանը ցնցումներով պահել է իշխանությունը, հնարավոր է՝ նաև դրանով մասնակիցն է եղել մեր հայրենիքի հողերի դավաճանությամբ հանձնմանը թշնամուն։

Մի բան էլ՝ Լևոն Երանոսյանը ազատվեց պատժի կրումից համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով: Արամ Հովհաննիսյանը որքանո՞վ է վստահ, որ նույն կերպ Նիկոլը վաղը-մյուս օր չի հեռանա, կամ հեռացնեն, բայց ինքը համաներվելու է և իր պատասխան տալու ժամանակ անցած է լինելու վաղեմության ժամկետը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մեր ոստիկանությունը մաթեմի դասերին չի նստել, չի կարողանում հաշվել, որ առավելագույնը Փաշինյանի իշխանությանը մնացել է 2 տարի, մինչ 2026 թվականի հունիս։ Ու խնդրում եմ (ոստիկանապետին) քաղաքագիտական վերլուծություններ չանել, թե հնարավոր է վերարտադրվի, էլի մնա. ահավոր «կհիասթափվեմ» ձեզանից, մաթեմի մակարդակը լրիվ հերիք ա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan