Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը
Արձագանքելով ՀՀ մայրաքաղաք Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև կատաղի բախումների վերաբերյալ հաղորդագրություններին՝ Amnesty International միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն նշել է՝ Երևանում վերջին հանրահավաքի ժամանակ բռնության մակարդակը խիստ մտահոգիչ է։
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը հնարավոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել: Իշխանությունների արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ, երբ դրանք բռնի բնույթ են ստանում, պետք է խստորեն համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Իրավապահները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Եթե դա հնարավոր չէ, ապա ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,- հայտարարել է Նոզադեն։