Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

ՔՊ վարչախումբը կորցրել է ժողովրդավարական ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները. «Միասին»

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ի դեմս «Հայաստանի դոմոկրատական կուսակցության», «Ազատություն» կուսակցության, մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատների, խստագույնս դատապարտում է հունիս 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրենց քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն իրականացնող ցուցարարների հանդեպ ՀՀ ոստիկանական բազմահազար ստորաբաժանումների կողմից կիրառված անհամաչափ, բիրտ ուժը, որի հետևանքով 100-ից ավելի մեր հայրենակիցներ՝ կանայք, մանկահասակ երեխաներ, տղամարդիկ ստացել են մարմնական լրջագույն վնասվածքներ և այսօր էլ գտնվում են հիվանդանոցներում։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հատկապես թիրախավորվել են իրադարձությունների լուսաբանումն իրականացնող լրագրողները՝ իրենց տեսախցիկներով։ Մեր խաղաղ հայրենակիցների հանդեպ սադրանքի հրահրմամբ, դավադրաբար, առանց վաղօրոք նախազգուշացման, դրանց կիրառման վերաբերյալ օրենքի բացահայտ խախտումով, կիրառվել են իրավիճակին բացարձակապես անհամարժեք հատուկ միջոցներ, լուսաձայնային և բեկորային նռնակներ, մահակներ, հընթացս նաև առևանգել են ցուցարարներին՝ փորձելով ապօրինի կալանավորումների միջոցով վախ և խուճապ տարածել։ Իրադարձությունների ժամանակագրությունը վկայում է, որ այս ծանր վնասվածքներ առաջացնող միջոցների կիրառումը նախորդել է ԱԺ-ից Փաշինյանի և որոշ նախարարների հեռանալն ապահովելու համար՝ այն բանից հետո, երբ շարժումը գլխավորող և ընդդիմության վարչապետի թեկանածու Բագրատ սրբազանը լոկ հայտարարել էր իր առաջարկը՝ միայնակ մտնել ԱԺ և բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով մեր հայրենակիցների կամքը։

Արձանագրում ենք, որ նման բիրտ ուժով քաղաքացիների ազատ կամարտահայտումը ճնշելու ՀՀ ներքին գործերի նախարարության վտանգավոր գործելակերպը, իսկ ՆԳՆ-ն անմիջաբար ենթակա է ՀՀ վարչապետի պաշտոնին գտնվող Նիկոլ Փաշինյանին, վկայում է, որ ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և արդեն վերջնականապես կորցրել է ժողովրդավարական, ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները։

«Միասին» շարժումը կոչ է անում ՀՀ ոստիկաններին չդառնալ քաղաքական բռնաճնշման գործիք ժողովրդին քվեն առ ոչինչ դարձրած իշխանական վարչախմբի ձեռքում։ Միաժամանակ մեր հորդորը և պահանջն ենք հղում ՀՀ և արտերկրի միաջազգային իրավապաշտպան ու պատկան բոլոր կառույցներին, դեսպանատներին ուշադիր ծանոթանալ կատարվածի փաստագրությանը և համարժեք գնահատական տալ՝ առաջնորդվելով մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքներով և ոչ թե թվացյալ քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնահայտ է, որ ՀՀ սահմանադրությունը և օրենքները, պետական շահերն ու ժողովրդավարությունը ոտնահարող վարչախումբը պետք է հեռանա, ՀՀ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։
Աղբյուր՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan