Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
18
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ գլոբալ կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը Պատերազմ Արցախում
Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ գլոբալ կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Բայդենը վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ» ՔԿ-ն կիրանցի անչափահասներին մի քանի անգամ կանչել է հարցաքննության Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր դատավորների համար․ Ռուբեն Մելիքյան Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Սրբազանը հավաք է հրավիրել Սուրբ Աննա եկեղեցու բակում. ինչ է սպասվում Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն Հորդառատ անձրևը հեղեղել է Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը.Տեսանյութ Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Քանի որ Փաշինյանը դավաճանություն է արել, ուստի ցանկացած իր դեմ հանդես եկողին ողջունում եմ Քաղաքային իշխանությունը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը.

«Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։

Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։

Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։ Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։

Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan