Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
12
Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պատերազմ Արցախում
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշում է.
«Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքով՝ ձեռքի հետ պետական հանցագործ դարձնելով նաև «Քաղաքացիական պայմանագրին»:
Նիկոլը հայտարարեց, որ պետք է դեռևս 2018-ին ասեր, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանով նա ընդունեց, որ 2018-ի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը հանուն Արցախի հանձնման է եղել: Դրանով իսկ նա արդեն բացահայտում է, թե ինչու է փակուղի մտցրել Արցախի հարցով բանակցային գործընթացը, ինչու է նպաստել պատերազմին, ինչու է մերժել պատերազմը կանգնեցնելու Պուտինի բազմաթիվ առաջարկները, ինչու է Արցախի հարցով խաբել 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս ամենն ավարտվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչմամբ, Արցախի շրջափակմամբ, ապա՝ Արցախի հայաթափմամբ:

Եվ այսպես, Նիկոլի գլխավոր առաքելությունը 2018-ին եղել է Արցախի հանձնումը և նրա բոլոր քայլերը եղել են հաշվարկված, միտումնավոր:
Հիմա նա մյուս առաքելությունն է իրականացնում՝ Հայաստանը դարձնել մանրադրամ արևմտաթուրքական ուժերի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության շրջանակներում: Դրա գինն արդեն լինելու է Հայաստանը, և նա դա նույնպես խոստովանեց այսօր:
«Մայր Հայաստանը» կողմ է խաղաղ ու անցնցում իշխանափոխության գործընթացին, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար, սակայն Նիկոլը զարգացումները տանում է ցնցումների ուղղությամբ: Մեզ պետք է հզոր Հայաստան, իսկ իրեն՝ հզոր ցնցումներ: Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագրի» յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանի մի կարևոր հարցի՝ ինքն ուզու՞մ է կիսել Փաշինյան Նիկոլի պետական հանցագործության պատասխանատվությունը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, և գալու է յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության պահը:
Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով ոստիկանական գործողությունները, ևս մեկ ինքնախոստովանական ցուցմունք ներկայացրեց: Նա խոստովանեց, որ 2008թ. մարտի 1-ին հանցագործություն է իրականացրել: Ասաց, որ ոստիկանները ճիշտ էին, իսկ ինքը՝ սխալ: Սա շատ ուշագրավ խոստովանություն է և վաղեմության ժամկետ չի ունենալու»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan