15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը
22
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Որ պահին Բաքվի «փափուկ ուժը» չաշխատի, հանելու է զենքը. Թադևոս Ավետիսյան 18+. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ժողովուրդն արձագանքում է բուռն հայհոյանքներով Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ)

Պարզվում է՝ ՔՊ-ի «ուսապարկ» ու «համր» պատգամավորները նույնիսկ խոսել գիտեն

Երեկ ԱԺ-ում հանրությունը  ականատես եղավ, թե ինչպես էին խոսում նախկինում չխոսկան ՔՊ-ական պատգամավորները:

Դրանիցից մեկը անհայտ Լիլիթ Ստեփանյանն էր, ով երեք տարի չէր խոսել, բայց երեկ խոսեց, այն էլ ինչպես. «...շարժումը առաջնորդում է ինչ-որ հոգևորական, բայց շարժման մասնակիցների մեծ մասը հեթանոսներ են...»,- ասաց  ՔՊ-ական նախկինում համր ձևացած պատգամավորուհին:

Պարզվում է, նա այդ մտքին է հանգել,  երբ տեսել է, թե ինչպես են շարժման մասնակիցները Աստղիկ և Անահիտ անունները շատ  օգտագործում:

Իսկապես, ամո՛թ շարժման մասնակիցներին, ովքեր վիրավորել են Լիլիթ Ստեփանյանի զգացմունքները, ով ցանկացել էր տեսնել շարժման մեջ քրիստոնեական անուններ, սակայն նկատել է, որ մեծամասնությունը մնացել է հեթանոս:

Տիկին Ստեփանյանը նաև վիրավորված է շարժման այն անդամներից, ովքեր իշխանությանը պիտակավորում  են «դավաճան», «թուրք»,  «այլանդակ» ձևակերպումներով: Տիկին Ստեփանյանը այստեղ էլ է նեղված, քանի որ գիտի, որ «...իշխանությունն օր ու գիշեր միայն ժողովուրդի շահերով է տոգորված...»:

Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «համր» պատգամավորուհին է՛լ երբ է խոսել, պարզվեց՝ խոսել է երեք տարի առաջ, նշելով, որ այս իշխանությունը խնամի-ծանոթ-բարեկամ ակտիվորեն աշխատեցնում է, քանի որ իրենք էլ են ՀՀ քաղաքացի, և... ի՜նչ վատ բան կա դրա մեջ:   «Օրինակ իմ շատ բարեկամներ 2018-ից հետո նույնպես տարբեր պաշտոններ են զբաղեցնում, դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,- զարմացած ասում էր տիկինը՝ լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ Սասուն Միքաելյանի դուստրը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցնում:

Լիլիթ Ստեփանյանը հավանաբար չէր լսել Փաշինյանի այն ճառերը 2018-ին, որտեղ նա մեղադրում էր նախկիններին ԽԾԲ-ները պետական համակարգում լայնորեն օգտագործելու մեջ:

Լիլիթ Ստեփանյանը Փաշինյանի այն «ռեզերվից է», ով պատրաստ է ցանկացած բան արդարացնել:

Հավանաբար այսօր եկել է այդ պահը, որ բոլոր «համր»  ՔՊ-ական պատգամավորները պիտի խոսեն, որպեսզի շեֆը չմտածի, որ իրեն կարող են քցել: Հենց դրա համար էլ երեկ  խոսեց տիկին պատգամավորուհին, նույնիսկ հիշելով, որ շարժման ներկայացուցիչները շատ են  օգտագործում հեթանոսական Աստղիկ և Անահիտ անունները:

Ա՛յ, ա՛յ, ա՛յ, կասեր դասականը: Փաստորեն ի՜նչ ծանր վիճակում է հայտնվել Փաշինյանը, որ ստիպված սկսել է օգտագործել իր վերջին «ռեզերվը»:

Բայց արդյոք այդ «ռեզերվը» կփրկի շեֆին, ով նույնիսկ սկսել է կրկին հեծանիվ վարել, որ գոնե մի քանի տասնյակ մարդկանց մեջ կարողանա նկարվել, ցույց տալու համար, որ կա մի «ժողովուրդ», որ դեռ իրեն սիրում է:

Դրա համար Փաշինյանին պետք էր ոչ թե իր ԱԺ «ռեզերվն» օգտագործել, այլ տարբեր գյուղական շրջաններից և սարերի վրայից այնպիսի մարդկանց հավաքել, որ 2018-ից հետո ոչ հեռուստացույց էին դիտել, ոչ էլ լուրեր էին կարդացել:

Այդպիսի մարդիկ այսօրվա Փաշինյանին ավելի շատ օգուտ կտային, քան այսպիսի «ռեզերվայինները», որոնց իրական դեմքից արհեստական և կեղծ մտքեր են հնչում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan