Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի... ԱՆԻՖ-ին Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Պատերազմ Արցախում
Բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի... ԱՆԻՖ-ին Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին Քննչական կոմիտեն զոհվածների մորից գումար հափշտակողին ազատ է արձակել Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին Հայտնաբերվել է Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդին, ով փորձում էր նետվել «Հաղթանակ» կամրջից Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին Զելենսկին հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար․ ՌԴ ԱԳՆ Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի քանդված տեղերը չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին 22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով

Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը

2024 թվականի  հունիսի 6-ից 9-ը,  տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները ։ Դրանք Եվրախորհրդարանի տասներորդ համապետական ​​ընտրություններն էին՝ 1979 թվականից ի վեր, և առաջին ընտրությունները՝ Brexit-ից հետո:

Այս ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարան աջ և աջ-պահպանողական ուժերը, ինչն արդեն կարելի է ընդհանուր թրենդ համարել: Հատկապես կարևոր էին Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրական ցուցանիշները:

Եվ այսպես. Ֆրանսիայում տպավոիչ հաղթանակ տարավ Լե Պենի գլխավորած «Ազգային միավորում» քաղաքական կուսակցությունը: Այն  հավաքեց  ընտրողների ձայների ավելի քան 32 տոկոսը՝ գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղում է նախագահ Մակրոնի քաղաքական ուժը, որը հավաքել է մոտ 15 տոկոս: Այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի քիչ:

Այսպիսով Ֆրանսիայի  81 տեղից Եվրախորհրդարանում 30-ը կպատկանի Լե Պենի կուսակցությանը:

Երկրորդ սենսացիան Գերմանիայի ցուցանիշներն են, որտեղ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն քրիստոնյա-դեմոկրատներին:

Թե՛ Ֆրանսիայում և թե՛ Գերմանիայում, համապատասխանաբար՝ Մակրոնի և Շոլցի դիրքերը ուղակի ցնցվել են, քանի որ իրենց երկրների  հանրությունները նրանց «դեղին քարտ» են ցույց տվել:

Մակրոնն արդեն այս արդյունքների հիման վրա հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, որոնք տեղի կունենան այս ամսվա հունիսի 30-ին:

Հետաքրքիր է, որ «Այլնտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը այդ  երկրի արևելյան մասոերում նույնիսկ զբաղեցրել է առաջին տեղը:

Եթե նշենք, որ Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ի հենքային երկրներ են համարվում, դա նշանակում է, որ այս թրենդը արագորեն տարածվելու է ողջ Եվրոպայով մեկ: Արդեն Ավստրիայում արձանագրվել է նույն ցուցանիշը, այստեղ էլ Ավստրական ազատության կուսակցությունը նույնպես առաջին տեղն է գրավել:

Այս ամենն  ազդարարում է մեկ բան. այն որ նախկին եվրոպական վերնախավերը մերժվել են սեփական ժողովուրդների կողմից: Մարդիկ չեն ուզում երրորդ երկրների պատճառով զրկվել էժան ռուսական գաքզից և, որ ամենակարևորն է, նոր համաշխարային պատերազմի առաջ կանգնեն:

Կարճ ներկայացնենք Լե Պենի կուսակցության ծրագրային դրույթներից մի քանիսը

-վերադարձ ավանդական արժեքներին. աբորտների սահմանափակում, բազմազավակ ընտանիքների խրախուսում, ֆրանսիական մշակույթի պահպանում

-  հատուկ  պաշտպանական քաղաքականության իրականացում  ֆրանսիական արտադրողների համար, փոքր և միջին բիզնեսին աջակցություն՝ հարկերի կրճատման միջոցով

-սահմանադրական բարեփոխումներ՝ նախագահական պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու (7 տարով ոչ ավելի, քան 1 ընտրություն), հանրաքվեների պրակտիկայի ընդլայնում, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների կարգավիճակի փոփոխություն, ընտրական համակարգը՝ մեծամասնականից համամասնականի փոփոխություն

-ազգային օրենսդրության գերակայության վերականգնում՝ եվրոպական օրենսդրության նկատմամբ, Եվրամիության հետ պայմանագրերի վերանայում և ՆԱՏՕ-ից դուրս գալ

- գլոբալիզացիայի, եվրաինտեգրման գործընթացներին հակադրում, Եվրամիության և միջազգային կազմակերպություններից երկրի անկախության ավելի մեծ աստիճանի բարձրացում

-պետության դերի մեծացում  առողջապահության, կրթության, տրանսպորտի, բանկային և էներգետիկայի ոլորտներում

-դեմ   լինել  Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը

-սոցիալական օգնություն և ընտանեկան նպաստ տրամադրել միայն Ֆրանսիայի քաղաքացիներին

-Օտարերկրացիների համար RMI կենսապահովման նվազագույնի և AME պետական ​​բժշկական օգնության վերացում  և մեծացնել այդ օգնությունները Ֆրանսիայի քաղաքացիների համար:

Եթե մենք համեմատենք այս ծրագրային  դրույթները Հայաստանում գործող կուսակցական ծրագրերի հետ, ապա այն չի տարբերվի  մեր երկրում գործող  ազգային-դեմոկրատական արժեքների հիման վրա կազմակերպությունների ծրագրերից:

Իսկ դա նշանակում է, որ համաեվրոպական թրենդը անխուսափելիորեն գալու է նաև Հայաստան: Անցած տարվա Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստանի»  ծրագրային դրույթները իրենց բովանդակությամբ, գրեթե չեն տարբերվում վերը նշված մոտեցումներից: Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ և ընտրություններում արձանագրել էր  ավելի քան 15 տոկոսանոց արդյունք: Դա հուշում է մեկ բան, որ  համաշխարհային տենդենցների ազդեցությունը չի շրջանցում նաև Հայաստանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan