Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ) Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ) Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից
18
Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ Երկիրը թողել են անտեր. Փաշինյանը, ծանր աշխատանքից հետո, մեկնել է արձակուրդ. «Հրապարակ» Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել մարդկանց հոշոտող ոստիկանությանը Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Քանի որ Փաշինյանը դավաճանություն է արել, ուստի ցանկացած իր դեմ հանդես եկողին ողջունում եմ Քաղաքային իշխանությունը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել ՌԴ 95 զինծառայող վերադարձել է ուկրաինական գերությունից Իշխանությունը փուռն է տալիս իրեն ծառայություն մատուցածներին. Երվանդ Վարոսյան (տեսանյութ) Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ) Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ) Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են 18+․ TikTok-ի օգտատերերը Փաշինյանի էջում նոր տեսանյութի տակ հայհոյանքներ են «ձոնում». Տեսանյութ Երկուսի համար էլ իրենց աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր են իրենց հայրենիքի ճակատագրից․ քաղաքագե Արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով. մանրամասներ Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր Արձագանքելով Զարիֆի գրքում նշված հանգամանքներին Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ 2022թ.֊ի մայիս ամսին փլուզվեց ու արդեն 2 տարի է այս ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր Շիրակի փողոցում կտրել են ջուրը և ծառերն արդեն չորացման շեմին են (տեսանյութ) Ոչ ռուսական «սապոգից» են ազատվել, ոչ էլ շրջադարձ են կատարել դեպի Եվրոպա. Գևորգ Ղուկասյան (տեսանյութ) ԱԺ աշխատակազմի ծառայողները այս ամիս 2-րդ անգամ են պարգևատրվում Երկիրը թողել են անտեր. Փաշինյանը, ծանր աշխատանքից հետո, մեկնել է արձակուրդ. «Հրապարակ» Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի Ինչու է «Կիպրական ավիաուղիները» հեռացել հայկական ավիաշուկայից Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում ԱՄՆ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տրամադրել․ Ստեփան Դանիելյան Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին

Դո՛ւք՝ իշխանություններդ, հասարակությանը խոստացած ապագայի հեռանկարը ուղարկել եք աղբանոց․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն ու սա ոչ թե զուտ ընդդիմադիր խմբակցություների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ դո՛ւք՝ իշխանություններդ, հասարակությանը՝ կառավարության և նախընտրական ծրագրերով խոստացած ապագայի հեռանկարը ուղարկել եք աղբանոց:

Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր տրամադրություններն ու ձևակերպում հանրային պահանջը՝ կառավարության ու իշխող ուժի նկատմամբ անվստահության և հրաժարականի վերաբերյալ:

Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ, որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում և մանիպուլացնում է, ոչ էլ առավել ևս այն կեղծ իրականությունը, որը նաև այս ամբիոնից եք փորձում ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել:

Համոզված եմ, որ դո՛ւք կամ ձեզանից ոմանք, ոչ միայն գիտակցում են Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային իրական տրամադրություններին և ցանկություններին:

Խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք դո՛ւք կարողացել եք կամ կարողանալու եք պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը ձեր արկածախնդրության և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու պատճառով:

Ավելին՝ որոշներդ էլ գիտեք, թե ի՞նչ ծանր պատասխանատվության տակ եք մտել և դա ինչ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու: Միայն առաջին հայացքից ձեզ կարող է թվալ, որ մարդկանց անընդհատ ահաբեկելով, բռնություն գործադրելով, ազատազրկելով ինքնափրկությամբ կամ իշխանության պահպանմամբ եք զբաղված, որովհետև ձեր իսկ ստեղծած տուրբուլենտ իրականությունը՝ մի փուլում, ձեր եւ ձեր կառավարության անխուսափելի քաղաքական վախճանին է բերելու, ավելի ճիշտ՝ դրա վավերացումն է ապահովելու:

Որքան էլ ինքնախաբեության համար շարունակ գոռաք լեգիտիմ, ինքնիշխան, աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեք, մեկ է՝ իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու:

Քաղաքական գործընթացներն ու պետության կառավարման առաքելությունը լկտիության, անպատկառության, անբարոյականության հետ խառնելը ձեզ չի՛ ազատում քաղաքական, մարդկային, հոգևոր պատասխանատվությունից:

Կոնկրետ քաղաքական գործիչների վատաբարո, լկտի, գռեհիկ վարքագիծը խոսում է ոչ միայն իրենց իսկ տեսակի, չմարդու կերպարի ու դատարկաբանության, այլ սեփական շեֆերին անսահման քծնելու և ստորաքարշության մասին ու այդ ամենը Փաշինյանի, մանդատի և բերետի հետևից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan