Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

Այս մարդկանց համար ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան միջազգային ծրագրերը. «Էրեբունի» թանգարանի նախկին տնօրեն

Պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը 5 տարի ղեկավարել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով մայիսի 13-ից դադարել է լինել թանգարանի տնօրեն։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի  նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսինքն, Միքայել Բադալյանը չի էլ նշանակվել պաշտոնակատար մինչև նոր տնօրենի ընտրությունները, թեև դրա հնարավորությունը քաղաքապետարանն ունեցել է։

Panorama.am-ը զրուցել է Միքայել Բադալյանի հետ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին մասնակցելու, ժամանակավոր պաշտոնակատար չնշանակելու և այլ հարցերի մասին։

Միքայել Բադալյան- Չեմ կարծում, որ կմասնակցեմ մրցույթին, քանի որ շատ դժվար է մասնակցել քաղաքապետարանի մի հաստատության մրցույթի, որտեղ 5 տարի անմնացորդ աշխատում ես, թանգարանը ձեռք է բերում այնպիսի հաջողություններ, որ երբևէ ձեռք չէր բերել, Լուվրի, Էրմիտաժի, Բրիտանական թանգարանի հետ է աշխատում, ֆինանսական մուտքերը բավական մեծ թափով աճում են, կրթական ծրագրերով Հայաստանում առաջատարներից մեկն է, գաղափարախոսությունն է փոխվում, բայց քեզ նույնիսկ շնորհակալություն չեն հայտնում դրա համար։ Այս ամենը հիմք է  տալիս ենթադրելու, որ այստեղ կա որոշակի քաղաքական դրդապատճառներ՝ կապված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը մասնագիտորեն քննադատելու ու այլ հանգամանքների հետ։

Եթե ես մասնակցեմ էլ մրցույթին, չեմ վստահում, որ կլինի անաչառ հանձնաժողով, ինչքան էլ ինձ փորձեն համոզել։ Չեմ հավատում այդ մարդկանց։ Եթե այդ մարդիկ նույնիսկ շնորհակալություն հայտնելու շնորհք, ունակություն չունեն, էլ ուր մնաց անաչառ կերպով տնօրեն ընտրեն։
Եթե լավ չէի աշխատում, կարող էի գոնե մեկ անգամ նկատողություն ստանալ։ Եթե առաջ քեզ միշտ ասում էին՝ ամեն ինչ լավ է, որևէ նկատողություն չէին անում, իսկ այս դեպքում նույնիսկ իրենք չեն զանգել ու ասել, որ դու այլևս տնօրեն չես։ Կադրերի վարչությունից զանգել են, ասել՝ մեզ ասել են ձեր տեղակալի վրա դնել պարտականությունները։

Եթե համակարգում ես Լուվրի, Էրմիտաժի, հայ-իտալական, հայ- ամերիկյան ծրագրերը, հայ-ավստրիական արշավախումբը, այլ կարևոր գործընթացներ, գոնե, տրամաբանությունը հուշում է, որ որոշակի ժամանակով կարող էին թողնել, շարունակել ծրագրերն ու ավարտել։

Եթե դա չեն անում... տրամաբանական չէ՞, որ դա դիտմամբ է  արվել։

Panorama.am- Այսինքն, դուք կարո՞ղ էիք մնալ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչև ընտրությունը։

Միքայել Բադալյան-Կարող էի, բայց չեն նշանակել։ Դա ձեզ պետք է ինչ-որ բանի մասին ասի։ Նրանք այդպես ցույց են տալիս, որ ցանկություն չունեն աշխատելու ինձ հետ։

Պատկերացրեք՝ գնամ ու հաղթեմ մրցույթը։ Էլի սկսելու են մեզ համար խոչընդոտներ ստեղծել։  Հանրային ռադիոյի տնօրենի դեպքը օրինակ, իր գործի գերպրոֆեսիոնալ էր, ինչ եղավ։ Այսինքն եթե դու  ճշմարտությունն ասում ես, արդեն դառնում ես անցանկալի անձ։

Panorama.am-Մտավախություն չունե՞ք, որ չլինելով թանգարանի տնօրեն, Էրմիտաժի, Լուվրի հետ կապված ծրագրերը չիրականան։ Չէ՞ որ նրանք ձեզ հետ էին սկսել աշխատել, համագործակվել, ձեզ էին վստահում։

Միքայել Բադալյան- Իհարկե, ունեմ մտավախություն։ Նույնիսկ այդ հաստատություններից զանգեր եմ ստացել, իրենց մտավախություններն են հայտնել։ Հույս ունեմ այդ ամենը ջուրը չի ընկնի, մարդիկ շատ ամբիցիաներ, շատ հանգամանքներ վեր կդասեն, քանի որ դա մեր պետության, մշակութային ժառանգության հետ է  կապված։ Եթե մարդկանց թվում է՝  հեշտ է եղել Էրմիտաժում ստեղծել «Էրեբունու անկյուն», չարաչար սխալվում են։ Էրեբունու նոր ցուցադրության ծրագիրն է ընթանում, անվճար ես էի համակարգում, ինչպես անվճար համակարգել եմ Բրիտանական թանգարանի, Պուշկինի թանգարանի ցուցահանդեսները։

Հասկանում եք՝ այդ մարդիկ պետք է մտածեն, իրենց համար, ըստ երևույթին, ամբիցիաները, ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան այդ ծրագրերը։

Եթե այս աստիճան է, ինչ ասեմ... Էլ ասելու բան չունեմ։

Ունեմ լավ, հետաքրքիր առաջարկներ, նաև արտերկրից։ Կմտածեմ։ Համենայնդեպս, շարունակելու եմ զբաղվել այն գործով, ինչով զբաղվել եմ՝ Ուրարտուի հանրահռչակմամբ, մեր ժառանգության պահպանությամբ։

Հիմա Էրեբունիում պեղումներ են, ղեկավարում եմ հայ-ֆրանսական արշավախումբը։ Իմ ֆրանսիացի գործընկերներ են խնդրել ղեկավարել, որպեսզի չձախողի արշավախումբը, մեծ վաստակ ունենք պեղումների առումով։

Panorama.am-Շնորհակալության հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը 

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan