«Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը՝ տավուշցին ու այդպես շարունակ»․ Տ․ Աբրահամյան

Դիտել նաև
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել
«Բաքվից եկող տեղեկություններին պետք է մոտենալ խիստ վերապահորեն»․ Տիգրան Աբրահամյան
Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է․ Աբրահամյան
Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան
«ՔՊ-ն ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան:
Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը: Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն»։