Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց
25
Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Պատերազմ Արցախում
Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ) Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Ավան վարչական շրջան. բնակիչների հետ քննարկում կլինի Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը 2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Ընդդիմադիր պատգամավորը հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ

Արարատ Միրզոյանը վախենո՞ւմ է ուղիղ մատնանշել Ադրբեջանին (տեսանյութ)

Իշխանությունները մի քանի տարի ստում էին, թե «բանակցությունները Բաքվի և Անկարայի հետ փոխկապակցված չեն:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Արդեն բավական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցային գործընթացները կապված չեն միմյանց հետ։ Եվ դա անում են այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ բանակցություններին մշտապես ներկա է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև բանակցությունների գլխավոր պատասխանատու Ռուբեն Ռուբինյանը։

Սակայն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարելի է մեկնաբանել որպես բանակցային գործընթացներիի տարամջատման մասին այս թեզի ուղղակի հերքում։ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ առողջ երկխոսություն կա։ Կան նաև պայմանավորվածություններ, հիմնականները, ցավոք սրտի, դեռ չեն իրականացվել երրորդ գործոնի պատճառով»,- ՀՀ ԱԺ-ում ասել է Միրզոյանը։

Ի թիվս այլ բաների, լավ կլիներ հասկանալ, թե երբ Արարատ Միրզոյանը սկսեց խուսափել հրապարակայնորեն նշել, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը» խոչընդոտող «երրորդ գործոնը» Ադրբեջանն է։ Ավելին, սա հատկապես ծիծաղելի է թվում, եթե հաշվի առնենք՝ ընդամենը 2 տարի առաջ Միրզոյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Այս «սինխրոնիզացիայի» մանրամասները 2022 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը հանձնեց Ադրբեջանին, բացահայտեց Թուրքիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ով հայտարարեց, որ սկզբունքորեն սխալ է կարծել, թե Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը տարանջատված է Ադրբեջանից։

«Մենք Ադրբեջանից անկախ չենք գործելու, 2009-ին կային որոշակի անհամապատասխանություններ, բայց այսօր Թուրքիայի նախագահն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն մշտական կապի մեջ են։ Այս գործընթացն ուղղված չէ Բաքվի դեմ։ Այս գործընթացը նրանց օգուտ կտա»,- ասել է նա։

Չավուշօղլուն պատահական չի հիշել 2009 թվականը՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանը, երբ այդ թվում Ադրբեջանի գործընթացին ուղղակի միջամտությունն անհնարին դարձրեց «Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը»։ Այսօր իրավիճակը ճիշտ նույնն է, ինչ 15 տարի առաջ. առանց Բաքվի պահանջների լիարժեք բավարարման՝ Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Երևանի և Անկարայի հարաբերությունները զարգանան։ Անշուշտ, Թուրքիան պահանջներ ունի Հայաստանից նույնիսկ առանց Ադրբեջանի (Սահմանադրության, Հայաստանի զինանշանի, Արարատ լեռան հետ կապված սիմվոլիկայի և այլն) հարցի, սակայն փաստացի այս հարցում իր դերն ունի նաև պաշտոնական Բաքվի գործոնը, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերություններ չեն հաստատվում: Ու որքան էլ ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը եվրոպացի պաշտոնյաներին Մարգարայի մաքսատուն տանի, դրանից սահմանն ավելի շուտ չի բացվի։

Խոսելով հայկական սիմվոլների մասին… Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավելով Ֆրանսիան և հանրապետության տարածքների մի մասում ստեղծելով խամաճիկային կառավարություն՝ ֆաշիստները վերահսկողության տակ վերցրեցին Ֆրանսիայի Հանրապետությունը փոխարինելու եկած Վիշիի ռեժիմը։ Ֆրանսիայի Հանրապետության կարգախոսը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», փոխարինվեց «Աշխատանք, Ընտանիք, Հայրենիք» կարգախոով։ «La Marseillaise»-ը պաշտոնապես մնաց Վիշիի օրհներգը, բայց գերմանացիների պահանջով այն արգելվեց, և բուն օրհներգը դարձավ մարշալ Պետենի «Մարշալ, մենք այստեղ ենք» երգը, որը ղեկավարում էր ֆաշիստներին հավատարիմ Վիշիի ռեժիմը …:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan