Բոլոր ուղերձները հնչել են, հիմա կա շանս. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում քաղաքագետ Կարեն Բեքարյանը նշում է, որ վերջին տարիների անկումների ու ավիրման ֆոնին շարժումը ունի շատ լուրջ արժեքային բաղադրիչ:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝
Բոլոր ուղերձները հնչել են, հիմա կա շանս:
Կշիռ չտալ նրանց, ում գործունեությունն ու հետագիծը պարզ է:
Ժամանակն է կողմնորոշվելու, թե որտե՞ղ են այն քաղաքական ուժերը, որոնք սիրում են լինել ժողովրդի հետ, ժողովրդի կողքին:
Անհանգստանում են ՀՀ իշխանությունը, Ադրբեջանը եւ Թուրքիան, սրանով ամեն ինչ ասված է:
Իշխանությունը, որը ավերիչ պատերազմ է բերել, այսօր խոսում է պատերազմ բերելու մասին:
Ոչ ոք դեմ չէ սահմանազատմանը, սա միակողմանի զիջումների հերթական՝ ոչ վերջնական փուլն է:
Չենք կարող աշխարհի որեւէ անկյունում ավելի լավ զգալ, քան սեփական հայրենիքում, եկե՛ք տեր կանգնենք սեփական հայրենիքին:
Դեպի դուրս ազդակները շատ հստակ են:
Սա ասողը այն ԱՄՆ-ի նախագահն է, որը փորձել է աշխարհով մեկ ներկայանալ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան:
Ցանկացած մարդ, ով այս ամենից արդյունք է ակնկալում, պետք է լինի շարժման կողքին Թող ՔՊ-ականները սպասեն վախի օրվան կամ այդ օրվան չհասնեն:
Մանրամասն՝ տեսանյութում: