Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ Բնակիչների հիմնական դժգոհությունները՝ համառոտ Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում
3
«Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Որոնք են 2025 թ․ հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին «Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան Վրաստանում ԱՄՆ հանրապետականների ու դեմոկրատականների պայքարի շարունակությունն է. Ստեփան Դանիելյան Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը

«Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր առաքելությունը և հլու-հնազանդ կատարում է իշխանությունների կարճատես հրամանները». Լարիսա Ալավերդյան

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գնացել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանից ստանալու որոշ հարցերի պատասխաններ՝ արդյո՞ք ՄԻՊ-ը ծառայում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, հատկապես, որ վերջին շրջանում ոստիկանությունը բիրտ ուժ գործադրելով՝ բերման է ենթարկում շարժման մասնակիցներին։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն առաջարկել էր ընդունել ակցիայի մասնակից 4 քաղաքացիների Բագրատ սրբազանի հետ՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Սակայն Բագրատ սրբազանն ասել էր, որ հանդիպմանը կգնա միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Մոտավորապես 4 ժամ ՄԻՊ գրասենյակի մոտ մնալուց հետո, Բագրատ սրբազանին այդպես էլ Անահիտ Մանասյանը չընդունեց, որից հետո ակցիայի մասնակիցները վերադարձան Սուրբ Աննա եկեղեցու մոտ, որտեղ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ վաղը մեկնելու են Վարդենիս՝ Սոթքում հանրահավաք անցկացնելու նպատակով։

168.am հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի մոտ Բագրատ սրբազանի ակցիային և ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ ակցիայի մասնակիցների առջև դրված պահանջներին և, ի վերջո, նրանց չընդունելուն, նկատեց.

«Ցավում եմ Անահիտ Մանասյանի համար, կարծում եմ՝ նա իր նշանակումն այդպես մինչև վերջ չի ընկալում՝ որպես առաքելություն։

ՄԻՊ գրասենյակն առանձնահատուկ հաստատություն է, և այս առումով ես միշտ ասում եմ՝ մեծ պատիվ է ինձ համար, որ եղել եմ առաջին ՄԻՊ-ը, դա իսկապես հնարավորություն է իրականացնելու առանձնահատուկ գործունեություն, որ ոչ այդքան աշխատանք է, որքան առաքելություն։

Անահիտ Մանասյանն իրավունք չուներ չընդունել Բագրատ սրբազանին։ Անգամ այն պահանջը, որ առաջ է քաշվել՝ հանդիպումն անցկացնել առանց լրագրողների, առավել քան զարմանալի է, որ ՄԻՊ-ը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունից։ Սա աննախադեպ մի բան է, եթե դա աներ ինչ-որ պետական հաստատություն, օրինակ՝ ԱԱԾ-ն, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, թեկուզ ճիշտ չեմ համարում, բայց ՄԻՊ-ի դեպքում անհասկանալի է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությամբ՝ ՄԻՊ-ը չունի որևէ խնդիր, որը կարող է ծածուկ լինել, հետևաբար՝ լրատվամիջոցների ներկայությունը մերժելը դատապարտելի է։

«Ինքս նաև դատապարտում են այն անմարդկային ու վերին աստիճանի մեծ ուժի կիրառումը, որը ցուցադրում է ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Հետևաբար, կարծում եմ՝ այստեղ ՄԻՊ-ը կարող է մեծ դերակատարում ունենալ, որպեսզի ոչ թե զայրույթի ալիք բարձրանար, այլ իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում կարողանար այդ ամենին վերջ դնել։ Ոստիկանությունը կորցնում է իր մարդկային դեմքը, պետք է ոստիկանությանը պաշտպանել հենց ոստիկանության գործողություններից, որի հետևանքով կորցնում են մարդկային կերպարանքը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա բնորոշմամբ՝ ճիշտ երկրում ցանկացած ՄԻՊ կգործեր իր լիազորությունների ու պարտականությունների սահմաններում, եթե լսեր, տեսներ տեղի ունեցողը, միջամտեր և դրանով իսկ «ծառայություն» մատուցեր օրվա իշխանություններին։

«Բագրատ սրբազանի դիմելը ՄԻՊ-ին՝ ունեցել է առանձնահատկություն, որ հանդիպումը կայանա լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ։ Կրկնում եմ՝ լրագրողների ներկայությունը կզարդարեր ՄԻՊ-ին ու նրա առաքելությունը, քանի որ դա տեղի չի ունեցել, մնում է ամենապրիմիտիվ վարկածը, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր առաքելությունը, տեղը և հլու-հնազանդ կատարում է իշխանությունների կարճատես հրամանները»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan